Իսրայելական բանակի կողմից «Madleen» նավի գրավումը, որի մեջ էին 12 պաղեստինամետ ակտիվիստներ, այդ թվում՝ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը, իրականացվել է «միջազգային իրավունքի լիակատար պահպանմամբ»: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը:
«Մեդլինը կանգնեցնելու Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը իրականացվել է արագ, պրոֆեսիոնալ կերպով և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան։ Իսրայելը կշարունակի վճռականորեն ճնշել իր անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձ՝ ցամաքում, օդում և ծովում»-գրել է Գենդելմանը X-ում։
Նա նշել է, որ Իսրայելը «Գազայի հատվածի ներկայիս ծովային շրջափակումը խզելու ցանկացած փորձ» համարում է «ՀԱՄԱՍ կազմակերպության ահաբեկչական գործունեությանը դիտավորյալ օգնություն»։ Գենդելմանը հավելել է, որ պաշտպանության նախարար ցուցումով նավի ուղևորներին կցուցադրվեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ կատարված զանգվածային վայրագությունների վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ։
«Ազատության նավատորմի» կոալիցիոն «Մեդլին» նավը հունիսի 1-ին Սիցիլիայից նավարկեց դեպի Գազայի հատված՝ մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: Իսրայելի Պնախարար Իսրայել Կացը հունիսի 8-ին հրամայեց զինվորականներին ձեռնարկել բոլոր միջոցները նավի՝ Գազայի ափերին հասնելը կանխելու համար:








