Իսրայելը կարծում է, որ Իրանում իրականացրած գործողության ընթացքում կատարել է իր նպատակները՝ վերացնելով «կրկնակի գոյաբանական սպառնալիքը»՝ կապված Թեհրանի հրթիռային և միջուկային ծրագրերի հետ: Այս կապակցությամբ իսրայելական կողմը համաձայնել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկին: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
«Նախագահ Դոնալդ Թրամփի (ԱՄՆ նախագահ, խմբ) հետ լիովին համաձայնեցված գործողության նպատակներին հասնելու լույսի ներքո Իսրայելը համաձայնել է նախագահի կողմից երկկողմ հրադադարի առաջարկին։ Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»,-ասվում է հայտարարության մեջ։








