04-12-2025 / 10:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

France 24 հեռուստաընկերությունը ևս փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան իբր միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

2025/07/14 12:24
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված կեղծ լուրին այն մասին, թե Ֆրանսիան իբր գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում թղթակից Կատարինա Մաղշոն դը Աբղոն շեշտում է, որ դա կեղծ լուր է, որն արագորեն վիրուսային դարձավ սոցցանցերում։  

«Հրապարակումն արվել է հունիսի 25-ին, և հենց նույն օրը սկսել է տարածվել։ Միայն X հարթակում այն դիտել են ավելի քան 2.1 միլիոն անգամ։ Հրապարակման մեջ ասվում էր, որ ֆրանսիական Orano ընկերությանը, որն աշխատում է միջուկային ոլորտում, անհրաժեշտ է եղել միջուկային թափոնների նոր պահեստ և իբր այդ պահեստը գտնվել է Հայաստանում։ Ավելին՝ նշվում է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 1.6 միլիոն եվրոյի կասկածելի «նվիրատվություն» Ֆրանսիայից և դրա դիմաց հանձնել է տարածք ազգային պարկում։ Միջավայրը, բնակչության առողջությունը, իբր զոհաբերվել են շահույթի դիմաց։ Բացի այդ, տարածվում էր իբր «լրատվական» տեսանյութ՝ Courriere France 24 անունով մի լրատվամիջոցից։ Տեսանյութը ֆրանսերեն է, բայց խիստ ակցենտով և ակնհայտորեն չի համապատասխանում պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտներին։ Այսպես կոչված «լուրն» ակտիվորեն տարածվում էր X-ի ռուսամետ էջերով»,- նշել է նա։ 

Հեռուստահաղորդավարի հարցին, թե ինչպե՞ս է այդ կեղծ լուրը հայտնվել, թղթակիցը մանրամասնել է, որ առաջին հրապարակումը եղել է հունիսի 25-ին՝ ֆրանսալեզու մի կայքում՝ Courriere France 24 անվանումով։ 

«Այդ կայքին էին հղում անում X-ի բոլոր գրառումները, բայց այդ կայքը կեղծ է։ Դոմենի գրանցման տվյալներից երևում է, որ այն ստեղծվել է վերջերս՝ 2025 թվականի հունիսի 16-ին, այսինքն՝ ընդամենը 10 օր առաջ։ Կայքի IP հասցեն ցույց է տալիս, որ այն Ֆրանսիայում չի ստեղծվել, այլ՝ Պերուում։ TF1-ի գործընկերները կայքը ուսումնասիրել են արհեստական բանականության գործիքներով և պարզել, որ բոլոր տեքստերը գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքում բազմաթիվ անգամ օգտագործվել են հայտնի լրատվամիջոցների անուններ՝ այդ թվում France 24-ի։ Օրինակ՝ հրապարակել են պատկերը, որը իրականում պատրաստել էր հենց մեր՝ France 24-ի խմբագրությունը։ Հիմնականում բոլոր կեղծ հոդվածները ստորագրված են Ռոմեն Ֆակետի անունով՝ իրական ֆրանսիացի լրագրող, որը, ինչպես ինքն է հաստատել LinkedIn-ում, դարձել է անձնական տվյալների գողության զոհ։ Նրա անունը կեղծ կայքի կողմից օգտագործվել է առանց իր իմացության»,- ասել է Կատարինա Մաղշոն դը Աբղոն։ 

Նա անդրադարձել է նաև հարցին, թե ով է կանգնած այդ ապատեղեկատվական արշավի հետևում։ 

«Ինչպես նմանատիպ այլ դեպքերում, այստեղ ևս կան բոլոր նշանները, որ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, որն օգտագործում է ռուսական քարոզչությանը բնորոշ մեթոդներ՝ կեղծ կայքերի ստեղծում, հայտնի կազմակերպությունների անունների օգտագործում՝ ստին հավաստիություն հաղորդելու նպատակով։ Օրինակ՝ «Green Armenia» ՀԿ-ի անվան տակ հանդես եկող կայքը, որտեղ հայտնվել էր այդ լուրը, կեղծ էր։ Իրական ՀԿ-ն գոյություն ունի, սակայն կեղծ կայքը ստեղծվել է հունիսի 18-ին՝ հենց «լուրերի» տարածման նախօրեին։ Իրական կայքի հասցեն է՝ green-armenia.org, իսկ կեղծինը՝ greenarmenia.org։ Փոքր տարբերություն, բայց էական։ Այն բանից հետո, երբ տեղեկությունը հայտնվեց այդ կեղծ կայքում, այն սկսեց լայն տարածում ստանալ X-ի ռուսամետ օգտատերերի կողմից։ Լուրն առաջ էին մղում դերակատարներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ։ Ի վերջո, ամենայն հավանականությամբ, այս արշավը համակարգվել է նաև Ադրբեջանի կողմից։ Ֆեյքը լայնորեն տարածվեց ադրբեջանական մեդիայում՝ հեռուստատեսությամբ և լրատվական գործակալություններով։ Եզրակացություն՝ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է՝ ուղղված թե՛ Փարիզի, թե՛ Հայաստանի դեմ»,- եզրափակել է France 24-ի թղթակիցը։ 

Նախորդ Լուրը

Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին»

Հաջորդ Lուրը

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)