14-05-2026 / 09:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փայլան․ «Թուրքիայում միլիոնավոր գործազուրկ կա»

2020/05/07 11:57
Թուրքիա, Տնտեսություն

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը, պատգամավորներ՝ Էրոլ Քաթըրջըօղլուի և Նեջդեթ Իփեքյուզի հետ միասին խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է վերանայել 2020թ․ հաստատված Թուրքիայի պետական բյուջեի մասին օրենքը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում Փայլանը նշել է, որ հնարավոր է կրճատել, մասնավորապես Թուրքիայի նախագահականին, անվտանգությանը և կազմակերպություններին բյուջեով հատկացվող երաշխիքային վճարները, փոխարենը 6 ամսվա ընթացքում 2․500 թուրքական լիրայի չափով (166.250 դրամ) օգնություն տրամադրել գործազուրկներին, արհեստավորներին, ուսանողներին և թոշակառուներին։

Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համավարակի պատճառով Թուրքիայում միլիոնավոր քաղաքացիներ են համալրել գործազուրկների շարքերը։

«Իմ տվյալներով լրացուցիչ 5 մլն գործազուրկ կա։ Առաջիկայում որևէ երաշխիք չկա, որ քաղաքացիներն իրենց աշխատանքը չեն կորցնի։ Տնտեսության անիվն անվտանգ է պտտվում, սակայն իշխանությունը ոչնչացրեց այդ վստահությունը»,-ասել է նա։

Նա պահանջել է, որպեսզի բյուջեից 30 մլրդ թուրքական լիրայի չափով կրճատում անել, զուգահեռ նշելով, որ տվյալ բյուջեից գումարներ է հատկացվում Թուրքիայի նախագահականին, որոնք ուղղվում են Էրդողանի ամառանոցների և ձմեռանոցների, ինքնաթիռների վրա, իսկ մյուս մասն էլ քողարկվում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը 40 մլրդ լիրա է, իսկ անվտանգության համար հատկացվող ծախսերը՝ 200 մլն լիրա։

Փայլանն, անդրադառնալով Թուրքիայում գնաճի թեմային, հայտնել է, որ 30-40 տոկոսով բարձրացել են սննդամթերքի գները։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի վիճակագրական ծառայության՝ դեֆիցիտի վերաբերյալ հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Նախորդ Լուրը

Թրամփը վետո է դրել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի վրա

Հաջորդ Lուրը

Բեյրութում հայ կնոջ են սպանել

Այլ Լուրեր

Իրան

Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ. Պապոյան

13/05/2026
Թուրքիա

ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական սահմանի բացմանը․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

13/05/2026
Մերձավոր Արևելք

Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, ապա Եվրոպան կբախվի նավթի ու մազութի պակասի հետ․ հետազոտություն

13/05/2026
Հաջորդ Lուրը

Բեյրութում հայ կնոջ են սպանել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանի արտգործնախարարը մեկնում է Հնդկաստան

13/05/2026

Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ. Պապոյան

13/05/2026

ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական սահմանի բացմանը․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

13/05/2026

Վիեննայում ավարտվել է «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը․ հայտնի են եզրափակիչ անցած երկրները

13/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)