03-04-2026 / 09:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի գլխավոր հակառակորդ Իմամօղլուի համար պահանջվում է ավելի քան 2300 տարվա ազատազրկում

2025/11/12 11:49
Թուրքիա, Քաղաքականություն
Istanbuls Bürgermeister Ekrem Imamoglu spricht zu seinen Anhängern vor dem Istanbuler Gerichtsgebäude. Imamoglu war in U-Haft genommen worden. (zu dpa: «Hunderte Jahre Haft für Erdogan-Gegner Imamoglu gefordert»)

Istanbuls Bürgermeister Ekrem Imamoglu spricht zu seinen Anhängern vor dem Istanbuler Gerichtsgebäude. Imamoglu war in U-Haft genommen worden. (zu dpa: «Hunderte Jahre Haft für Erdogan-Gegner Imamoglu gefordert»)

Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի ղեկավար կազմի նկատմամբ իրականացվող կոռուպցիոն քննության շրջանակում պատրաստված մեղադրական եզրակացությունը։ Հայտնում է Ermenihaber-ը:

3900 էջից կազմված մեղադրական եզրակացությունում որպես «կասկածյալ» նշվել է 402 անձ, որոնցից 105-ը այս պահին կալանավորված են։ Նշվում է, որ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ ներկայացվել է 142 գործով մեղադրանք, և նրա համար պահանջվել է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում։

Մեղադրական եզրակացության մեջ, որտեղ Իմամօղլուին բնորոշում են որպես «շահադիտական նպատակներով ստեղծված հանցավոր խմբավորման» ղեկավար, ներառված են հետևյալ մեղադրանքները․ «հանցավոր կազմակերպության հիմնել և ղեկավարել», «հանցավոր կազմակերպությանը անդամ լինել», «կազմակերպության հիերարխիկ կառուցվածքին չպատկանելով՝ գիտակցաբար և կամովին օժանդակել», «կաշառք ստանալ և տալ», «լիազորությունների չարաշահում», «մրցույթի արդյունքներին միջամտություն», «հանրային կառույցների և հաստատությունների հաշվին խարդախություն», «հարկային օրենսգրքի խախտում», «հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի լվացում», «անհատական տվյալների ապօրինի հավաքագրում, ձեռք բերում և տարածում» և «միջավայրի դիտավորյալ աղտոտում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահական հաջորդ ընտրությունում ընդդիմադիր հիմնական թեկնածուն և նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Նա շարունակում է ձերբակալված մնալ այս տարվա մարտի 19-ից սկսած։ Ավելի վաղը Ստամբուլի համալսարանը, երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, չեղյալ էր համարել Իմամօղլուի դիպլոմը, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում:

Նախորդ Լուրը

Վահան Կոստանյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Հաջորդ Lուրը

ԻՀՊԿ.ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական կառույցների կողմից ղեկավարվող դիվերսիոն ցանց է բացահայտվել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Թուրքիա

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հետևանքով փակված ռադիոյի գործը տեղափոխվել է Պետական խորհուրդ

01/04/2026
Հաջորդ Lուրը

ԻՀՊԿ.ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական կառույցների կողմից ղեկավարվող դիվերսիոն ցանց է բացահայտվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)