15-09-2026 / 15:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության ոգեկոչման դարավոր ուղին Հարություն Մարությանի նոր գրքում

2025/11/18 14:07
Հայաստան

Միջազգային մեծ համբավ ունեցող I.B. Tauris / Bloomsbury Լոնդոն/Նյու Յորք հրատարակչատունը տեղեկացնում է, որ լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի «Commemorating the Armenian Genocide» մենագրությունը (ներածության հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Լևոն Աբրահամյան): Այդ մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Գիրքը ներառում է 1919 թ․ Մեծ Եղեռնի առաջին հանրային հիշատակումները Կոստանդնուպոլսում, Հայոց ցեղասպանության թեմայի սահմանափակումներն ու դրանց հաղթահարումը խորհրդային շրջանում, Սփյուռքի դերակատարումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի շուրջ ձևավորված ավանդույթները։ Հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի պատմական ու քաղաքական զարգացմանը։

Հեղինակը մենագրությունը նվիրել է Վանի 1915 թ. ինքնապաշտպանության հերոսների վառ հիշատակին: Գիրքը նախատեսված է պատմաբանների, մշակութաբանների ու ընթերցող լայն շրջանակների համար: Աշխատությունը հրատարակվել է Armenians in the Modern and Early Modern World հայագիտական հրատարակությունների շարքում, որի գլխավոր խմբագիրն է ԱՄՆ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը:

Նախորդ Լուրը

Թբիլիսիում անցկացվել է հայ-վրացական 6-րդ իրավական ֆորումը

Հաջորդ Lուրը

Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև հանդիպում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանը Գյումրիի ռազմաբազան դուրս բերելու հարցով Մոսկվային չի դիմել. ՌԴ ԱԳՆ

15/09/2026
Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Հաջորդ Lուրը

Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև հանդիպում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի վարչապետ. Պետք է կանխել երկրում ռուսատյացության տարածումը

15/09/2026

Լուկա Էխվայան նշանակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար

15/09/2026

ԱՄՆ-ն առաջին անգամ տիեզերքում զենք տեղադրելու մասին է հայտնել

15/09/2026

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «VTB Bank»-ի նկատմամբ

15/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)