ԱՄՆ Կոնգրեսը պատրաստ է աջակցել նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին՝ ի պատասխան Սիրիայում ամերիկացիների վրա հարձակման: Fox News-ին ասել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամ, հանրապետական սենատոր Ջիմ Բենքսը։
«Մենք կգտնենք պարեկային խմբի վրա հարձակման պատասխանատուներին, մենք նրանց պատասխանատվության կենթարկենք, և ԱՄՆ Կոնգրեսն այս հարցում կաջակցի նախագահին»,-ասել է Բենքսը՝ հավելելով, որ ամերիկացի սենատորները մտադիր են ԻՊ-ը վերացնելու ջանքերում աջակցել Թրամփին։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կպատասխանի Սիրիայում սիրիա-ամերիկյան պարեկային խմբի վրա հարձակման մեղավորներին։
Նշենք, որ դեկտեմբերի 13-ին զինված անձը կրակ էր բացել Պալմիրայում սիրիա-ամերիկյան համատեղ պարեկային խմբի վրա: Սպանվել են երեք ամերիկացի՝ երկու զինծառայող և մեկ քաղաքացիական թարգմանիչ: Նրանց մարմինները ամերիկյան ուղղաթիռներով տեղափոխվել են Արևմտյան կոալիցիայի ռազմական բազա։ Սիրիայի ՆԳՆ խոսնակի խոսքով՝ հարձակվողը անվտանգության ուժերի աշխատակից է եղել, բայց հրամանատարական պաշտոն չէր զբաղեցնում: Նրան սպանել են փոխհրաձգության ժամանակ։ Իրավասու մարմինները պարզում են՝ արդյոք այս անձը կապված է եղել ԻՊ-ի հետ, թե՞ պարզապես հավատարիմ է եղել ահաբեկիչների գաղափարախոսությանը։







