01-10-2026 / 19:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանը չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իրավունքից և պատրաստ է իրական բանակցությունների. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

2026/01/21 17:10
Իրան

Թեհրանը երբեք չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իր իրավունքից, ՄԱԿ-ի Զինաթափման համաժողովում հայտարարել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։ Այդ մասին հաղորդում է «Mehr» գործակալությունը։

Շնորհավորելով Մոնղոլիային Զինաթափման համաժողովում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ Բահրեյնին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար աջակցությունն այս կառույցի բանակցային դերի վերականգնման ջանքերին։

«Զինաթափման համաժողովը, որպես զինաթափման ոլորտում միակ բազմակողմ բանակցային հաստատություն, պետք է պահպանի իր բանակցային բնույթը և թույլ չտա, որ այն դառնա զուտ երկխոսության վրա կենտրոնացած հաստատություն», – նշել է պաշտոնյան։

2025 թվականի զարգացումներին անդրադառնալով՝ Բահրեյնին հիշեցրել է Իսրայելի կողմից հունիսին Իրանի վրա իրականացված հարձակման մասին, որին հունիսի 22-ին միացել է ԱՄՆ-ն՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Բահրեյնին դատապարտել է հարձակումները և այդ գործողությունները որակել որպես ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի խախտում և ուժեղ հարված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։

Նա նշել է, որ Իրանը կպատասխանի ագրեսիայի ցանկացած գործողության՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում։ Բահրեյնին նաև շեշտել է, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը Իրանի անվիճելի և անհերքելի իրավունքն է, որից Թեհրանը երբեք չի հրաժարվի։ Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է իրական բանակցությունների՝ առանց նախապայմանների, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։

Նախորդ Լուրը

Մահացել է Սիրիայի նախկին փոխնախագահ և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հորեղբայրը

Հաջորդ Lուրը

2030 թվականին Ակադեմիական քաղաքում կգործեն առաջին ենթակառուցվածքները. Ժաննա Անդրեասյան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

01/10/2026
Իրան

Թբիլիսիում Իրանի դեսպանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ

01/10/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռ չկան․ Գրոսի

30/09/2026
Հաջորդ Lուրը

2030 թվականին Ակադեմիական քաղաքում կգործեն առաջին ենթակառուցվածքները. Ժաննա Անդրեասյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01/10/2026

Մարոկկոյում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել

01/10/2026

Արսեն Թորոսյան. Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի

01/10/2026

Flydubai-ի՝ ԱՄԷ-ից Իսրայել չվերթները ժամանակավորապես դադարեցվել են

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)