25-05-2026 / 16:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

2026/02/03 14:20
Արցախ, Հայաստան, Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսում ընթացող քննարկումներում ընդգրկված է 3 հիմնական բանաձև, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության պաշտպանությանը և Ադրբեջանից հաշվետվություն պահանջելուն՝ իրականացված ցեղասպանական գործողությունների համար։ Այդ մասին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանը։

«Հայաստանում խաղաղությունը կարող է լինել միայն արդարության վրա։ Եթե դիմացդ երկիր է, որը շարունակում է ցեղասպանական գործողությունները, շարունակում է Երևանը ադրբեջանական հայտարարել, շարունակում է զորք պահել Հայաստանի տարածքներում, ապա երկարատև խաղաղությունն անկարելի է»,- ասել է նա:

Չուլջյանի խոսքով՝ ներկայացված բանաձևերն ուղղված են միաժամանակ մի քանի առանցքային նպատակների. դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, արագացնել ռազմագերիների վերադարձի գործընթացը, երաշխավորել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, ինչպես նաև քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:

«Այս բանաձևերը զորակցություն ունեն թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական կոնգրեսականների կողմից»,- ասել է խոսնակը։

Նշված ուղղությամբ վերջին լուրջ քայլերից է 2025-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 80 անդամների կողմից Սպիտակ տանը հղած նամակը, որտեղ պահանջ է դրվել՝ ռազմագերիների խնդիրը դարձնել առաջնահերթություն ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում:

«Սպիտակ տունը պատասխան նամակով հանմաձայնել է, որ հայ ռազմագերիների ազատման հարցը առաջնահերթություն է, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձի հարցը շարունակվող բանակցությունների շրջանակում իրենք անհրաժեշտաբար առաջ են մղելու։ Մենք դա համարում ենք դրական քայլ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է Չուլջյանը։

Ըստ նրա՝ այս պահին Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող հիմնական աշխատանքը կենտրոնացած է երեք բանաձևերի շուրջ՝ Հայաստանի անվտանգության ապահովում և Ադրբեջանի ագրեսիայի կանխում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանություն, 907-րդ բանաձևի ուժեղացում՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակելու համար Բացի այդ, քննարկվում է նաև մեկ այլ նախաձեռնություն՝ կապված Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման հետ։

«Հաջորդ շաբաթների ընթացքում մեր աշխատանքը էլ ավելի կընդլայնվի»,- եզրափակել է Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը։

Այն հարցին, թե որքանով է բարդացել վերջին տարիներին Հայ դատի հաձնախմբի աշխատանքը և արդյոք ճիշտ է, որ կա ծավալված արշավ Հայ դատի հանձնախմբի դեմ, Չոուլջյանն ասել է, որ արշավ միշտ էլ եղել է, վերջին տարիներին առավել շատ ՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսներին սպասվում է Հայ դատի դեմ հարձակումների և քարոզչական արշավների ակտիվացում։

«Հայաստանում ընտրությունները կմոտենան, կփորձեն հարվածել Դաշնակցությանը, և դրա հետ մեկտեղ՝ Հայ դատի հանձնախմբի դեմ արշավը կուժեղանա։ Բայց մենք շատ հստակ բացատրում ենք, թե ինչ խնդիրներ ենք տեսնում Հայաստգանի ու Ադրբեջանի շուրջ ծավալված այդ խաղաղության օրակարգի շուրւջ և, թե ինչու ենք մտահոգված ու որքան էլ դժվարացած լինի գործելն աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։

Նախորդ Լուրը

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

Հաջորդ Lուրը

Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Հայաստան

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Հայաստան

«Flyone Armenia» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթերը

25/05/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)