21-04-2026 / 16:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կհամագործակցեն Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը

2026/02/17 17:49
Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, իսկ մշակույթը դրանց առանցքային բաղադրիչներից է։ Նա կարևորել է «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության խորացումն ու համատեղ ցուցադրությունների կազմակերպումը:

Նախարարը շեշտել է նաև Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրության անցկացումը՝ այն գնահատելով որպես հայկական կինոյի միջազգային ճանաչման և մշակութային երկխոսության ամրապնդման կարևոր քայլ։

Լորան լը Բոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։ Նա ներկայացրել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև կենտրոնում պահվող հայ անվանի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի արժեքավոր ժառանգությանը։ Լորան լը Բոնը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար հարստացնելու և զարգացնելու հայկական հավաքածուն՝ խորացնելով մասնագիտական համագործակցությունը։ Նա նաև նշել է՝ տպավորված է Հայաստանի մշակութային հաստատություններ և տեսարժան վայրեր կատարած այցելություններից և ոգևորված Հայաստանի, Ազգային պատկերասրահի հետ համագործակցության հեռանկարից։

Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագրով կողմերը նախատեսում են կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, իրականացնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային և կրթական ծրագրեր, այդ թվում՝ գիտաժողովներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ և մասնագիտական քննարկումներ։ Նախատեսվում են նաև մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրեր՝ խթանելով հետազոտողների, ցուցահանդեսների համակարգողների և այլ մասնագետների փոխադարձ այցելությունները և փորձի փոխանակումը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համագործակցության հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնը։

Նախորդ Լուրը

Հորմուզի նեղուցը մասնակի կփակվի

Հաջորդ Lուրը

Ուսանողուհին ստեղծել է հսկա փափուկ խաղալիք և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում  

Այլ Լուրեր

Անվտանգություն

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

18/04/2026
Հայաստան

Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

18/04/2026
Իրան

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

14/04/2026
Հաջորդ Lուրը

Ուսանողուհին ստեղծել է հսկա փափուկ խաղալիք և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում  

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանի հետ պատերազմը խոչընդոտում է «TRIPP» նախագծի իրականացմանը․ Թոմաս դե Վաալ

21/04/2026

Ճապոնիան կվերացնի մահաբեր զենքերի արտահանման արգելքը

21/04/2026

ԵՄ-ում ուկրաինացի փախստականների թիվը հասել է 4.4 միլիոնի

21/04/2026

Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՄԻՊ-ին՝ հայ գերիների հարցով

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)