28-04-2026 / 16:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային տրանսպորտային նախագծերին Հայաստանի ներգրավվածությունը երկրի տնտեսական կայունության երաշխիք է․ Զաբոև

2026/04/28 13:15
Կարևոր, Հայաստան, Հարավային Կովկաս

Միջազգային տրանսպորտային նախագծերին Հայաստանի ներգրավվածությունը ոչ միայն լոգիստիկ հարց է, այլև երկրի տնտեսական կայունության երաշխիք և քաղաքական ռազմավարական առաջնահերթություն։ Նման կարծիք է հայտնել ԱԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Զաբոևը՝ ելույթ ունենալով «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկմանը։

Զաբոևը նշել է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր գտնվում է խոցելի վիճակում՝ կախված լինելով մեկ կամ սահմանափակ տրանսպորտային ուղիներից, օրինակ՝ Վերին Լարսի անցակետից, և ցանկացած խափանում այդ ուղիներում սպառնում է ամբողջ առևտրի կանգին։ Ըստ նրա՝ միջազգային նախագծերին ներգրավվելը և ուղիների դիվերսիֆիկացումը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով դառնում է տնտեսական կայունության միակ երաշխիքը, որը թույլ կտա խուսափել լոգիստիկ մեկուսացումից։

Բանախոսը շեշտել է, որ տրանսպորտային կապակցվածության բարձրացումը բոլոր պետությունների համար այսօր քաղաքական առաջնահերթություն է։ Նա նշել է, որ Հայաստանի քաղաքական ուղեգիծը պետք է ուղղված լինի միջազգային խոշոր՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքների հատման կետում դիրքավորվելուն․ դա թույլ կտա երկրին ոչ թե լինել լոգիստիկ շղթայի վերջնակետում, այլ դառնալ ակտիվ տարանցիկ հաբ։

Ըստ Զաբոևի՝ Հայաստանի ներգրավվածությունը միջազգային հարթակներում ինչպիսիք են ՄԱԿ-ի տրանսպորտային ծրագրերը, TRACECA-ն և այլն ռազմավարական անհրաժեշտություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ միջազգային աջակցություն, ներգրավել խոշոր ներդրումային բանկերի միջոցները և համապատասխանեցնել երկրի ստանդարտները համաշխարհայինին, ինչն էլ իր հերթին ամրապնդում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։ Նա հայտնել է, որ ԵԱԶԲ-ն արդեն իսկ Հայաստանում իրականացնում կամ պլանավորում է շուրջ 5 միլիարդ դոլարի նախագծեր։ Զաբոևի խոսքով՝ սա փաստում է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը դիտարկվում է որպես պետության զարգացման ամենահեռանկարային և ռազմավարական ուղղությունը, որն ուղղակիորեն ազդում է բիզնեսի արդյունավետության և երկրի ՀՆԱ-ի աճի վրա։

Նախորդ Լուրը

Մեկնարկել է «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկումը

Հաջորդ Lուրը

Հայաստանի «Օրբելի» և ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների ու հետազոտությունների կենտրոնները հուշագիր են ստորագրել

Այլ Լուրեր

Հայաստան

Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու գնաճը․ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հեղուկ գազի խնդրին

28/04/2026
Կարևոր

«Խաղաղության խաչմերուկը» շատ հետաքրքիր հայեցակարգ է․ Իրանի դեսպան

28/04/2026
Իրան

Իրանը Հայաստանի համար ճանապարհ է ապահովում դեպի Հեռավոր Արևելք և արաբական երկրների շուկաներ․ Աղաջանյան

28/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի «Օրբելի» և ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների ու հետազոտությունների կենտրոնները հուշագիր են ստորագրել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու գնաճը․ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հեղուկ գազի խնդրին

28/04/2026

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

28/04/2026

«Խաղաղության խաչմերուկը» շատ հետաքրքիր հայեցակարգ է․ Իրանի դեսպան

28/04/2026

UNICEF-ի զեկույց․ Աֆղանստանը մինչև 2030-ը կարող է կորցնել ավելի քան 25.000 կին մասնագետ

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)