28-04-2026 / 19:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու գնաճը․ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հեղուկ գազի խնդրին

2026/04/28 16:04
Հայաստան, Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հրապարակավ պատասխանել է ԶԼՄ-ների և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցումներին։

Region monitor-ը նախարարության տարածած հարցերն ու պատասխանները ներկայացնում է ստորև․

Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ կա՞։

Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Ի՞նչ է անում Կառավարությունը։

Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

Գների բարձրացման ռիսկ կա՞։

Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։

Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։

Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։

Նախորդ Լուրը

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

Հաջորդ Lուրը

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

Այլ Լուրեր

Հայաստան

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հաջորդ Lուրը

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)