Մայիսի 11-ին Քարվաճառում Ադրբեջանի բանակի զինծառայողներ Մուհամմեդ Ալիբաբա օղլու Հուսեյնովը և Քամիլ Ջամիլ օղլու Գաֆլանովը պայթել են ականի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն:
Նշենք, որ ըստ Ադրբեջանի ականազերծման գործակալության տվյալների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս ականի պայթյունից 421 ադրբեջանցի (քաղաքացիական ու զինվորական) է տուժել, որից 72-ը մահացել է:







