Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի 2027 թվականի անցկացման իրավունքը տրվել է Հայաստանին: 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրի զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին:
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո համարվում է աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպություններից մեկը, որի կազմում ընդգրկված է 142 երկիր։
Կոնգրեսի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը ներկայացրել է զեկույց՝ անդրադառնալով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը:








