11-06-2026 / 12:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ գործողություններին ի պատասխան՝ Իրանը լիովին փակում է Հորմուզի նեղուցը

2026/06/11 09:54
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան

Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է, որ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի և Հորմոզգան նահանգի հարավային շրջանների վրա ԱՄՆ ԶՈւ հարձակումների պատճառով Հորմուզի նեղուցը պաշտոնապես հայտարարվում է փակ ցանկացած տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար: Հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Թեհրանը նաև հերքել է Վաշինգտոնի պնդումներն այն մասին, թե որևէ նավի հաջողվել է անցնել նեղուցով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է, որ ի պատասխան Իրանի սահմանապահ և ոստիկանական կետերի, ինչպես նաև Բանդար Աբասի օդանավակայանի տարածքի ռմբակոծմանը, ԻՀՊԿ ռազմաօդային և ռազմածովային ուժերը երկու ալիքով հարվածել և ոչնչացրել են ԱՄՆ բանակին պատկանող 18 թիրախ:

Ըստ ԻՀՊԿ-ի՝ հարվածների են ենթարկվել Քուվեյթում գտնվող «Ալ-Սալեմ» և «Ահմադ ալ-Ջաբեր», ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա», Հորդանանի «Ալ-Ազրակ» ռազմաբազաները։ Կորպուսի պնդմամբ՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են ամերիկյան F-35, F-15 և F-16 կործանիչների տեղակայման վայրերը, ինչպես նաև մեծ քանակությամբ ինքնաթիռներ ու կարևոր ենթակառուցվածքներ:

Իրանական կողմը շեշտել է, որ իր գործողությունները կրում են «պատժիչ բնույթ» և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել իր «չարագործությունները» տարածաշրջանում։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM-ը) իր հերթին հայտարարել է, որ իր գործողություններն ունեն «ինքնապաշտպանական բնույթ» և պատասխան են Իրանի կողմից շարունակվող և «չհիմնավորված ագրեսիային»։

Նախորդ Լուրը

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի կողմից անդամավճաների չփոխանցման հետ կապված իրավիճակը

Հաջորդ Lուրը

Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարել են Իրանի հարվածներին պատասխանելու իրավունքի մասին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարել են Իրանի հարվածներին պատասխանելու իրավունքի մասին

11/06/2026
Ադրբեջան

Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից. Իրանի խորհրդարանի պատգամավոր

10/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները ռազմական էսկալացիայից առաջ սահմանափակվել են չորս հիմնական հարցերով

10/06/2026
Հաջորդ Lուրը

Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարել են Իրանի հարվածներին պատասխանելու իրավունքի մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանում ՌԴ դեսպանը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

11/06/2026

Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարել են Իրանի հարվածներին պատասխանելու իրավունքի մասին

11/06/2026

ԱՄՆ գործողություններին ի պատասխան՝ Իրանը լիովին փակում է Հորմուզի նեղուցը

11/06/2026

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի կողմից անդամավճաների չփոխանցման հետ կապված իրավիճակը

10/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)