12-06-2026 / 12:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը հայտնում է Իրանի հետ մոտալուտ համաձայնության մասին, Թեհրանը՝ հերքում

2026/06/12 09:21
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Կարևոր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա և իր հայտարարած «հուժկու հարվածները» տեղի չեն ունենա: Նա նշել է, որ հնարավոր է՝ առաջիկա օրերին Թեհրանի հետ համաձայնությունը ստորագրվի: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social-ի իր էջում:

Իրանական կողմը, սակայն, հերքել է Թրամփի պնդումները: ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտնել է, որ հուշագիրը վերջնականացված չէ: Միաժամանակ Pars Today-ը, հղում անելով Իրանի բանակցային խմբին մոտ կանգնած իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ շուրջ երկու շաբաթ առաջ բանակցող խմբերի միջև համաձայնագրի նախագիծը գրեթե պատրաստ էր և սպասում էր Թեհրանի ու Վաշինգտոնի վերջնական հաստատմանը, սակայն Դոնալդ Թրամփը, հակառակ նախնական համաձայնության, վերջին պահին պահանջել է փաստաթղթում ներառել մի քանի նոր կետեր։ Իրանական կողմը հրաժարվել է քննարկել փոփոխված տարբերակը՝ անպատասխան թողնելով ԱՄՆ հարցումը։ Դրան հաջորդած ռազմական սրացումը սառեցրել է գործընթացը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրվանից գործընթացին ակտիվորեն ներգրավվել է Կատարի միջնորդական թիմը, որին հաջողվել է հասնել նրան, որ ամերիկյան կողմը հրաժարվի իր ներկայացրած լրացուցիչ պահանջներից և վերադառնա նախնական տեքստին, որը դեռևս սպասում է Իրանի պաշտոնական հավանությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս գիշեր Իրանին «շատ հուժկու» հարված կհասցնեն: Մինչև այդ Իրանն ու ԱՄՆ-ն հերթական փոխադարձ հարվածներն էին հասցրել միմյանց:

Նախորդ Լուրը

Հայաստանում պաշտոնապես թրաֆիքինգի զոհ է ճանաչվել շուրջ 90 մարդ, որոնցից 22-ն՝ անչափահաս

Հաջորդ Lուրը

ՌԴ-ն սահմանափակում է Հայաստանից կարանտինային ապրանքների ներմուծումը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը 39 անգամ հայտարարել է Իրանի հետ մոտալուտ գործարքի մասին. CNN

12/06/2026
ԱՄՆ

Այս գիշեր շատ հուժկու հարված կհասցնենք Իրանին. Թրամփ

11/06/2026
ԱՄՆ

Թրամփ. Իմ նախագահության օրոք Թուրքիա-Իսրայել հակամարտություն չի լինի

11/06/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ-ն սահմանափակում է Հայաստանից կարանտինային ապրանքների ներմուծումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանում ավելի քան 800 հզ մարդ ունի ավելորդ քաշի խնդիր

12/06/2026

Թրամփը 39 անգամ հայտարարել է Իրանի հետ մոտալուտ գործարքի մասին. CNN

12/06/2026

Կրիպտոարժույթների շուկան կտրուկ աճ է գրանցում. Բիթքոյնի գինը գերազանցել է 63.000 դոլարը

12/06/2026

ՌԴ-ն սահմանափակում է Հայաստանից կարանտինային ապրանքների ներմուծումը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)