18-06-2026 / 16:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը լրացուցիչ աջակցություն կտրամադրի ջերմատնային տնտեսություններին

2026/06/18 13:20
Հայաստան, Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը հունիսի 18-ի նիստում հաստատել է ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու որոշումը, որը նպատակ ունի մեղմել հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կիրառած ներմուծման սահմանափակումների հետևանքները։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսս»-ը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար ստեղծված դժվարություններով և նախատեսում են լրացուցիչ արտոնություններ ծրագրի շահառուների համար։Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մինչ այժմ կնքվել է 20 պայմանագիր, որոնց արդյունքում հիմնվել կամ հիմնվում են շուրջ 91,5 հեկտար ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսություններ։ Դրանցից 34,5 հեկտարն արդեն շահագործման է հանձնվել և ընթացիկ տարում արտադրանք է թողարկել։

Նոր կարգավորմամբ նախատեսվում է, որ եթե մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կատարված մոնիթորինգի արդյունքներով հաստատվի, որ ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում արտադրել ու իրացրել է գյուղատնտեսական արտադրանք, ապա վարկի մարման առավելագույն ութամյա ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով։ Բացի այդ, գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետին կավելացվի ևս վեց ամիս, որի ընթացքում շահառուները չեն վճարի ո՛չ վարկի մայր գումարը, ո՛չ տոկոսները։

Պապոյանի խոսքով՝ խոսքը հիմնականում այն տնտեսությունների մասին է, որոնց արտոնյալ ժամկետն արդեն ավարտվել է։ Վճարումների բեռը կտեղափոխվի հետագա ժամանակահատված, մինչդեռ պետությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները բանկերի նկատմամբ։ Նախարարը նշել է, որ արտոնությունից օգտվելու համար շահառուները կարող են դիմել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

Նախորդ Լուրը

Տնտեսության միջին տարեկան աճի տեմպով Հայաստանը երկրորդն է հարևանների շարքում

Հաջորդ Lուրը

Մենք պատրաստ ենք կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն. Թուրքայի ԱԳ նախարար

Այլ Լուրեր

Վրաստան

Qatar Airways-ը կանոնավոր բեռնափոխադրումներ է սկսել Վրաստանում

18/06/2026
Թուրքիա

Փաշինյանը չի բացառում, որ հայկական ապրանքների արտահանումը Թուրքիա կարող է ավելացվել

18/06/2026
Թուրքիա

Մենք պատրաստ ենք կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն. Թուրքայի ԱԳ նախարար

18/06/2026
Հաջորդ Lուրը

Մենք պատրաստ ենք կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն. Թուրքայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Qatar Airways-ը կանոնավոր բեռնափոխադրումներ է սկսել Վրաստանում

18/06/2026

Փեզեշքիանն ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը պատմական է անվանել

18/06/2026

ԱՄԷ-ում արգելվել է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

18/06/2026

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ միջոցները խոցել են մոտ 1000 ուկրաինական ԱԹՍ

18/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)