05-10-2026 / 13:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

2026/07/06 16:07
ԱՄՆ, Թուրքիա, Քաղաքականություն

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 7-ին կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը։ Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, հանդիպմանը կողմերը նախատեսում են քննարկել չորս հիմնական ուղղություններ։

Օրակարգի առաջին առանցքային բլոկը վերաբերում է պաշտպանական ոլորտում համագործակցությանը։ Մասնավորապես, կողմերը կքննարկեն թուրքական «Kaan» կործանիչների համար ԱՄՆ-ից 700 միլիոն դոլարի շարժիչների մատակարարման հարցը։ Բացի այդ, Էրդողանը մտադիր է բարձրացնել CAATSA (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենք) շրջանակներում սահմանված սահմանափակումների չեղարկման և Անկարային F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադարձնելու հարցերը։

Երկրորդ և երրորդ ուղղությունները վերաբերում են տնտեսական գործակցությանը։ Նախագահները կհստակեցնեն երկկողմ առևտրաշրջանառությունը 100 միլիոն դոլարի հասցնելու քայլերն ու կանդրադառնան էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի բնագավառում համատեղ նախագծերին։

Չորրորդ բլոկը ներառում է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Էրդողանն ու Թրամփը կքննարկեն Սիրիայի վերականգնման, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության, ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեմաները։

Նշենք, որ Դոնալդ Թրամփը կդառնա վերջին 17 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնական այց կկատարի Թուրքիա։ Վերջին անգամ ԱՄՆ առաջնորդներից Անկարա է այցելել Բարաք Օբաման՝ 2009 թվականին։

Tags: ԱՄՆԴոնալդ ԹրամփԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
Նախորդ Լուրը

Թուրքական դասագրքերում «Հայկական հարց» տերմինը կդառնա «Հայկական անհիմն պնդումներ»

Հաջորդ Lուրը

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

Այլ Լուրեր

Իրան

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

05/10/2026
Թուրքիա

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքի կոմիտեն կհանդիպի Էր Ռիադում

05/10/2026
Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026
Հաջորդ Lուրը

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

05/10/2026

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքի կոմիտեն կհանդիպի Էր Ռիադում

05/10/2026

Մեդվեդևը հայտարարել է՝ որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը

05/10/2026

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

05/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)