14-10-2026 / 15:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

2026/07/10 17:17
Միջազգային

Գերմանիայի խորհրդարանը մերժել է «Կանաչներ» կուսակցության խմբակցության նախաձեռնությունը, որով պահանջվում էր ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական ու հումանիտար օգնությունը, ինչպես նաև ապահովել էներգետիկ ենթակառուցվածքների և հիվանդանոցների պաշտպանությունը ռուսական հարվածներից: Նախագիծը մերժվել է 510 դեմ ձայնով, կողմ է քվեարկել միայն 79 պատգամավոր, ձեռնպահ է մնացել մեկը: Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները:

«Կանաչներ» կուսակցության պատգամավորները կոչ էին անում Գերմանիայի կառավարությանը ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական, դիվանագիտական, հումանիտար և ռազմական աջակցությունը: Նախագծում հատուկ շեշտադրվում էր հարձակման ենթարկված էներգետիկ ենթակառուցվածքների, հիվանդանոցների և տրանսպորտային ուղիների վերականգնման, արդիականացման ու ապակենտրոնացման անհրաժեշտությունը։

Բացի այդ, բանաձևի հեղինակները կառավարությունից պահանջում էին.

  • Խթանել ուկրաինական ԱԹՍ-ների և հեռահար կարողությունների արտադրությունը,
  • Անհապաղ Գերմանիայում պատվիրել Ուկրաինայի համար անհրաժեշտ «Patriot» համակարգերի հակահրթիռների (PAC-2) լրացուցիչ արտադրություն,
  • Ընդլայնել ուկրաինական ուժերի հնարավորությունները՝ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող հրամանատարական կետերը, հրթիռների արձակման կայանները, ռազմական օդանավակայանները, զինամթերքի ու վառելիքի պահեստները, ինչպես նաև ռազմարդյունաբերական ձեռնարկությունները ոչնչացնելու համար։

Նախագծի հեղինակները մատնանշել են, որ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանը շուրջ 56,700 օդային հարված է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական թիրախներին, իսկ վերջին շաբաթներին հարձակումները կենտրոնացել են ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերի վրա:

Պատգամավորները նաև ընդգծել են, որ չնայած Ուկրաինան հունիսի սկզբին պատրաստակամություն էր հայտնել անհապաղ հրադադարի և խաղաղության բանակցություններ սկսելու, Ռուսաստանն ի պատասխան հայտարարել է պատերազմը շարունակելու մտադրության մասին։

Tags: ԳերմանիաՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն և Իրանն ուժգին հարվածներ են փոխանակել. Հորմուզի նեղուցը կրկին փակ է

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մարդ է զոհվել

14/10/2026
Թուրքիա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

14/10/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի հրամանատարը ներկայացրել է Ռուսաստանի դեմ դաշինքի գործողությունների ծրագիրը

13/10/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն և Իրանն ուժգին հարվածներ են փոխանակել. Հորմուզի նեղուցը կրկին փակ է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Սպասում ենք սահմանի բացմանը»․ հայ և թուրք լրագրողները այցելել են «Dudullu» արդյունաբերական գոտի

14/10/2026

Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են․ ձերբակալվել է 37 մարդ

14/10/2026

Ադրբեջանում պետական համակարգի ավելի քան 100 տիրույթ կիբերհարձակման թիրախ է դարձել

14/10/2026

Գլխաշորի արգելքի պատճառով Բաքվի և Անկարայի միջև լարվածությունը նորից սրվել է

14/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)