26-10-2026 / 03:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը 13-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

2026/07/24 11:01
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

ԱՄՆ զինված ուժերը 13-րդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանին։ «Al Jazeera»-ն, հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին, հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ թիրախավորվել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչու թռչող սարքերի պահեստները, կապի ցանցերը, առափնյա վերահսկողության օբյեկտներն ու ծովային ռազմական ենթակառուցվածքները։ Ըստ հրամանատարության՝ գործողությունների նպատակն էր նվազեցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպառնալիքը միջազգային առևտրային նավագնացության համար։

Իրանի Խուզեստան նահանգի փոխնահանգապետ Վալիոլլահ Հայաթին հայտնել է, որ Ահվազ քաղաքի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս հինգը՝ վիրավորվել։ Պայթյուններ են արձանագրվել նաև երկրի ևս վեց նահանգներում, այդ թվում՝ Լորեստանում և Հորմոզգանում։

Միաժամանակ հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ նավագնացության համար, և առևտրային նավերը ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ շարունակում են անվտանգ անցնել այդ երթուղով։ Իրանը, սակայն, պնդում է, որ վերահսկում է նեղուցը, և անվտանգ անցումը հնարավոր է միայն Թեհրանի հետ համակարգման դեպքում։

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ի պատասխան ամերիկյան հարվածների՝ նոր անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում թիրախավորվել են վառելիքի պահեստներ, սարքավորումների պահեստներ և զինծառայողների կացարաններ, իսկ Հորդանանի Մուվաֆաք Սալթի (Ալ-Ազրաք) ավիաբազայում՝ ինքնաթիռների անգարներ, տեխնիկական սպասարկման տարածքներ և անձնակազմի կեցավայրեր։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանին մասշտաբային հարված հասցնելու որոշմանը

Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը «դուրս է գալիս վերահսկողությունից»

Այլ Լուրեր

Իրան

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

23/10/2026
Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Ադրբեջան

Իրանցի փորձագետ. Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ

23/10/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը «դուրս է գալիս վերահսկողությունից»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)