03-08-2026 / 19:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի վարչապետ. «Օտարերկրյա գործակալները» սպառնում են երկրի ազգային ինքնությանը

2026/08/03 17:30
Միջազգային, Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալները» փորձում են խաթարել Վրաստանի ազգային ինքնությունը: Փոխանցում է «News Georgia»-ն։

«Օտարերկրյա գործակալության նպատակն ազգային ինքնության խաթարումն է։ Մենք պետք է հակազդենք այս ամենին, սակայն բացառապես օրենքի շրջանակում, այդ թվում՝ օրենսդրությունը կատարելագործելու միջոցով»,- հայտարարել է Կոբախիձեն։

Վարչապետը չի մանրամասնել, թե ինչ նոր օրենսդրական փոփոխություններ կարող են սպասվել։

Նշենք, որ անցած շաբաթ Վրաստանում իշխող կուսակցությանը աջակցող հասարակական երկու շարժում է ստեղծվել։ Նրանց ներկայացմամբ՝ կազմակերպությունները զբաղվելու են ազգային ավանդույթների, եկեղեցու և ազգային ինքնության պաշտպանության հարցերով։

Հավելենք, որ Վրաստանի իշխող կուսակցությունը «օտարերկրյա գործակալներ» է անվանում իր առավել ակտիվ քննադատներին՝ ընդդիմության մի մասին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին ու շարժումներին, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորում են ստացել արևմտյան երկրներից։ 2024 թվականին Վրաստանում ընդունվել է նաև «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը պարտավորեցնում է արտերկրից իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստացող կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա տերության շահեր ապահովող կազմակերպություն» և ներկայացնել ֆինանսական հայտարարագրեր։ Օրենքը քննադատության է արժանացել ընդդիմության և հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք պնդում են, որ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության գործունեությունը։

Tags: Ներքաղաքական կյանքՎրաստան
Նախորդ Լուրը

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ-ում և մի շարք այլ երկրներում

Հաջորդ Lուրը

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

03/08/2026
Միջազգային

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ-ում և մի շարք այլ երկրներում

03/08/2026
Միջազգային

Բրյուսելում մտահոգված են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավոր ռիսկերով. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

03/08/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

03/08/2026

Վրաստանի վարչապետ. «Օտարերկրյա գործակալները» սպառնում են երկրի ազգային ինքնությանը

03/08/2026

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ-ում և մի շարք այլ երկրներում

03/08/2026

Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման

03/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)