18-09-2026 / 21:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռումինիայի բանակը պայթեցրել է Դանուբի ճյուղերից մեկի ժայռը՝ ԱԷԿ-ին ջուր ապահովելու համար

2026/08/04 15:18
Անվտանգություն, Միջազգային

Եվրոպայում տիրող աննախադեպ շոգի պատճառով Ռումինիայի իշխանությունները ծայրահեղ քայլերի են դիմել։ Երկրի զինված ուժերը Դանուբ գետի ճյուղերից մեկում պայթեցրել են ջրի տակ գտնվող ժայռաբեկորը, որպեսզի փոխեն գետի հոսքն ու «Չեռնավոդա» ատոմային էլեկտրակայանը ապահովեն անհրաժեշտ ջրով։ Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

Պայթեցման աշխատանքներն իրականացվել են Չեռնավոդայից 50 կիլոմետր վերև՝ Իզվոարելեի հատվածում։ Ծրագրի համաձայն՝ պայթյունից առաջացած քարաբեկորները բեռնանավերով տեղափոխվելու և տեղադրվելու են գետի որոշակի հատվածում, որպեսզի բարձրացնեն ջրի մակարդակը և ավելի շատ ջրային հոսք ուղղեն դեպի ԱԷԿ։

Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուցայի փոխանցմամբ՝ գործողությունն անցել է հաջող։ «Բանակը շուրջ 30 տարի անհաջող փորձում էր հեռացնել Դանուբի այս ժայռը։ Եթե ջրի հունի այս մասնակի շեղումը չօգնի, ԱԷԿ-ը ստիպված կլինենք ամբողջությամբ անջատել արդեն այս հինգշաբթի»,- նախազգուշացրել է նախարարը։

Ջրի պակասի պատճառով «Չեռնավոդա» ԱԷԿ-ի երկու ռեակտորներից մեկն արդեն իսկ անջատվել է անցյալ շաբաթ։ Կայանն ապահովում է Ռումինիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 20%-ը, ուստի դրա աշխատանքի խաթարումը լուրջ սպառնալիք է երկրի էներգահամակարգի համար։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ շոգի պատճառով կտրուկ նվազել է նաև հիդրոէլեկտրակայանների արտադրանքը։ Դանուբում ջրի ծավալն այժմ կազմում է տարվա այս եղանակի համար սովորական ցուցանիշի ընդամենը մեկ երրորդը։

Էներգետիկ ճգնաժամը մեղմելու նպատակով Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանը հայտարարել է հատուկ միջոցառումների մասին, մասնավորապես՝ կառավարությունը նախապատրաստում է որոշում, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում սահմանափակել արդյունաբերական խոշոր սպառողների էլեկտրամատակարարումը։ Միաժամանակ, երկրի խոշորագույն ավտոարտադրողները՝ Dacia-ն և Ford-ը, էլեկտրաէներգիա խնայելու նպատակով մինչև օգոստոսի 19-ը դադարեցրել են արտադրությունը։

Իշխանությունները նաև կոչ են անում բնակչությանը խնայողաբար ծախսել էլեկտրաէներգիան՝ նշելով, որ քաղաքացիների արձագանքն արդեն իսկ թույլ է տվել նվազեցնել համազգային սպառման ծավալները։

Tags: ՇոգերՌումինիա
Նախորդ Լուրը

Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ հետ չի քննարկվել. ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Ղրիմում ՌԴ զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների և քաղաքացիական անձանց վրա. կա առնվազն 4 զոհ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026
Միջազգային

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026
Միջազգային

Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

18/09/2026
Հաջորդ Lուրը

Ղրիմում ՌԴ զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների և քաղաքացիական անձանց վրա. կա առնվազն 4 զոհ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)