05-08-2026 / 13:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը դեմ է Լիբանանի հարավում «փորձնական գոտիների» ընդլայնմանը, բանակցությունները շարունակվում են

2026/08/05 11:34
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Լիբանանն ու Իսրայելը երեքշաբթի Հռոմում սկսել են ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների նոր փուլը։ Կողմերը քննարկել են հունիսին ձեռք բերված շրջանակային համաձայնության իրականացումը, որը նախատեսում է Լիբանանի հարավից Իսրայելի զորքերի փուլային դուրսբերում, Հեզբոլլահի զինաթափում և այդ տարածքներում լիբանանյան բանակի տեղակայում։

Ըստ «The National»-ի` բանակցություններում Բեյրութի հիմնական պահանջներից մեկն Իսրայելի կողմից հարավային Լիբանանում իրականացվող գործողությունների դադարեցումն է, որոնք, ըստ լիբանանյան կողմի, խոչընդոտում են համաձայնագրի իրականացմանը։ Լիբանանը նաև ցանկանում է ընդլայնել այսպես կոչված «փորձնական գոտիների» ծրագիրը, որի շրջանակում Իսրայելի ուժերը պետք է հեռանան որոշ տարածքներից, իսկ վերահսկողությունը փոխանցվի լիբանանյան բանակին։

Նշենք, որ առաջին նման գոտին ստեղծվել է Զավթար ալ-Ղարբիյա գյուղում, որտեղ Իսրայելի զորքերի դուրսբերումից հետո տեղակայվել է լիբանանյան բանակը։ Այժմ քննարկվում է նոր գոտիների ստեղծման հնարավորությունը, այդ թվում՝ Բինթ Ջբեյլ և Խիամ քաղաքներում։

Միաժամանակ, «ArabNews»-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հայտարարել է, որ դեմ է «փորձնական գոտիների» ընդլայնմանը, ինչպես նաև չի ցանկանում, որ այդ մեխանիզմում ներգրավվի Ֆրանսիան։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելը մտահոգված է իր անվտանգությամբ և պնդում է, որ «Հեզբոլլահը» նախ պետք է զինաթափվի, և միայն դրանից հետո հնարավոր կլինեն հետագա քայլերը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը քննադատել է Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունները՝ դրանք անվանելով «ամոթ և նվաստացում Լիբանանի համար»։ Նա նաև մեղադրել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին՝ պնդելով, որ նա չի գործում որպես չեզոք և միավորող գործիչ։

Tags: ԻսրայելԼիբանանՀեզբոլլահ
Նախորդ Լուրը

Ռուբեն Ռուբինյանին Ադանա են հրավիրել՝ համտեսելու իսկական Ադանա քաբաբը

Հաջորդ Lուրը

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով պայթել են Երկրորդ աշխարհամարտի արկերը

Այլ Լուրեր

Միջազգային

Հորդանանը զգուշացնում է՝ Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի փոփոխությունը կարող է կրոնական բախման պատճառ դառնալ

05/08/2026
Հայաստան

Արգենտինայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Արգենտինա բարեկամության խումբ

05/08/2026
WASHINGTON, DC - JUNE 1: The U.S. Capitol Building is seen at sunset on June 1, 2026 in Washington, DC. (Photo by Kevin Carter/Getty Images)
ԱՄՆ

ԱՄՆ Սենատը դադարեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի արագացված քննարկումը

05/08/2026
Հաջորդ Lուրը

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով պայթել են Երկրորդ աշխարհամարտի արկերը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հորդանանը զգուշացնում է՝ Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի փոփոխությունը կարող է կրոնական բախման պատճառ դառնալ

05/08/2026

Արգենտինայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Արգենտինա բարեկամության խումբ

05/08/2026
WASHINGTON, DC - JUNE 1: The U.S. Capitol Building is seen at sunset on June 1, 2026 in Washington, DC. (Photo by Kevin Carter/Getty Images)

ԱՄՆ Սենատը դադարեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի արագացված քննարկումը

05/08/2026

ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ մոլորեցրել է Վրաստանին և Ուկրաինային անդամակցության հարցում. Թբիլիսիի քաղաքապետ

05/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)