ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ և FAO գործընկերության և համակարգման գրասենյակի ղեկավար Նասար Հայաթը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Նա նշել է, որ ջրի սակավությունն այժմ Ադրբեջանի համար շատ լուրջ մարտահրավեր է դառնում։
«Աշխարհում քաղցրահամ ջրերի պաշարների մոտ 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Ադրբեջանում ջրի պակասը դառնում է շատ լուրջ խնդիր։ Ադրբեջանը գտնվում է բոլոր գետերի ստորին հոսանքում. Ադրբեջանի քաղցրահամ ջրերի մեծ մասը գալիս է հարևան երկրներից հոսող գետերից։ Հետևաբար, անհրաժեշտ է որոշել, թե ինչպես արդյունավետ օգտագործել ջուրը»,-նշել է նա։







