2022 թվականի սկզբից ի վեր Ուկրաինան միջազգային գործընկերներից ստացել է մոտ 200 միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային աջակցություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Անդրեյ Պիշնին։
Նշենք, որ արտաքին ֆինանսավորումը մնում է Ուկրաինայի բյուջեի ճեղքվածքը փակելու հիմնական աղբյուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական միության Խորհուրդը հաստատել էր «Ուկրաինայի աջակցության գործիք» մեխանիզմի և դրան կից «Ուկրաինայի ծրագրի» (Ukraine Plan) փոփոխությունները: Վերջինս սահմանում է այն բարեփոխումների ցանկը, որոնք Կիևը պետք է իրականացնի ֆինանսավորում ստանալու համար: Փոփոխություններով նախատեսվում է 2026 թվականի ծրագրում ներառել լրացուցիչ 8,3 միլիարդ եվրո:








