26-09-2026 / 05:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժից ավելի քան 100 մարդ է զոհվել

2026/08/11 10:22
Անվտանգություն, Միջազգային

Կոլումբիայի արևմտյան հատվածում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է «CNN»ը։

Կոլումբիայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում և հայտնել, որ զոհերի թիվը հասել է 111-ի։ Միաժամանակ որոշ տեղական լրատվամիջոցներ հաղորդել են մինչև 132 զոհի մասին, սակայն այդ թիվը պաշտոնապես չի հաստատվել։

Կոլումբիայի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ սա 21-րդ դարում երկրում գրանցված ամենահզոր երկրաշարժն է։ Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ երկրաշարժի օջախը գտնվել է 107 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով մի շարք օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։ Կալիում, Արմենիայում և Մանիսալեսում նաև պարետային ժամ է սահմանվել՝ հնարավոր թալանը կանխելու համար։ Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 21 հետցնցում և նախազգուշացրել են, որ նոր ցնցումներ կարող են տեղի ունենալ։

Նշենք, որ Կոլումբիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակի» գոտում. երկրում ամսական հազարավոր երկրաշարժեր են գրանցվում, որոնց մեծ մասը թույլ է:

Tags: երկրաշարժ
Նախորդ Լուրը

Թրամփի նոր պահանջները կարող են խաթարել Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները․ Reuters

Հաջորդ Lուրը

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածել

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան ռազմական օգնություն կուղարկի Սաուդյան Արաբիա

25/09/2026
Մերձավոր Արևելք

Պակիստանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին հարձակման փորձը կանխելու մասին

25/09/2026
Անվտանգություն

Թրամփը հայտնել է, որ Ուկրաինան կստանա Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիաներ․ Զելենսկի

25/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆրանսիան ռազմական օգնություն կուղարկի Սաուդյան Արաբիա

25/09/2026

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում ԱԹՍ-ների դեմ լազերային զենքեր է տեղակայել

25/09/2026

Իրանի գլխավոր հյուպատոսն Արևելյան Ատրպատականում քննարկել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը

25/09/2026

Պակիստանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին հարձակման փորձը կանխելու մասին

25/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)