13-08-2026 / 13:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում կրկնուսույցի մահվան գործով երկու անչափահաս աղջիկ է կալանավորվել

2026/08/13 11:05
Հասարակություն, Վրաստան

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանավորել է երկու անչափահաս աղջկա՝ երիտասարդ կրկնուսույց Գիգի Ավալիանիի մահվան գործով։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Ավալիանիի նախկին աշակերտուհի Նիա Ի․-ին մեղադրվում է «մի խումբ անձանց կողմից առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու» մեջ։ Այս հոդվածով առավելագույն պատիժը 13 տարվա ազատազրկումն է։ Քննության վարկածով՝ 2025 թվականի աշնանը նա ընկերներին դժգոհել է ուսուցչի կողմից «չափազանց մեծ ուշադրությունից»՝ դրդելով իր ընկերոջը՝ Ալեքսանդր Գ․-ին, հաշվեհարդար տեսնել։ Դրանից հետո դեռահասների խումբը հետևել է մանկավարժին և 2025 թ․ հոկտեմբերի 1-ին դաժանորեն ծեծի ենթարկել նրան։

Անաստասիա Բ․-ն (հարձակման մեկ այլ մասնակցի՝ Գեորգի Ռ․-ի ընկերուհին) մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու» մեջ։ Հոդվածով նախատեսված է մինչև 7 տարվա ազատազրկում։ Քննությունը պնդում է, որ Գեորգի Ռ․-ն նրան անմիջապես հայտնել է հաշվեհարդարի մասին, սակայն աղջիկը թաքցրել է այդ տեղեկությունը ոստիկանությունից։

Այս գործով հիմնական մեղադրյալ Ալեքսանդր Գ․-ին դատարանն արդեն դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման։ Ազատազրկման տարբեր ժամկետներ են ստացել նաև հարձակմանը մասնակցած մի քանի այլ անչափահասներ։

Բժշկական համալսարանի ուսանող, 28 տարեկան Ավալիանին հարձակման է ենթարկվել 2025 թվականի հոկտեմբերի 1-ին: Նրան ծեծել են առանձնակի դաժանությամբ։ Երեք շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Tags: Վրաստան
Նախորդ Լուրը

Թբիլիսին բենզին է մատակարարել Աբխազիային՝ ՌԴ-ում վառելիքի պակասի ֆոնին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Այլ Լուրեր

Վրաստան

Կոբախիձեն Սաակաշվիլիին անվանել է «օտարերկրյա գործակալ» և կրկին մեղադրել 2008-ի պատերազմը սկսելու մեջ

13/08/2026
ՌԴ

Թբիլիսին բենզին է մատակարարել Աբխազիային՝ ՌԴ-ում վառելիքի պակասի ֆոնին

13/08/2026
ՌԴ

Կոբախիձե. Ուժեր կան, որ փորձում են Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ նոր հակամարտության մեջ

13/08/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձեն Սաակաշվիլիին անվանել է «օտարերկրյա գործակալ» և կրկին մեղադրել 2008-ի պատերազմը սկսելու մեջ

13/08/2026

Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

13/08/2026

Կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետը հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունից դուրս գալու մասին

13/08/2026

ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

13/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)