31-08-2026 / 18:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային կապակցվածության ծրագրերը

2026/08/31 16:38
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Հարավային Կովկաս

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ինչպես նաև Փաշինյանի և Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրված համատեղ հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։

Կողմերը խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ են համարել ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումը։

Փաշինյանն ու Ալիևը ողջունել են նաև երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և քննարկել փոխշահավետ տնտեսական, առևտրային ու էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։

Կողմերն անդրադարձել են նաև Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում ձևավորված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման հետագա քայլերին՝ կարևորելով դրա շրջանակում կապակցվածության նախագծերի իրականացումը։

Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել նաև խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ վստահության ամրապնդմանն ուղղված շփումները՝ դրանք կարևոր համարելով փոխադարձ վստահության և խաղաղության օրակարգի առաջմղման համար։

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են շարունակել անմիջական երկխոսությունը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային կապակցվածության խորացմանը։

Tags: ԱդրբեջանԹՐԻՓՓՀայաստան
Նախորդ Լուրը

Իսրայելը Հունաստանին 3 միլիարդ եվրոյի հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի

Այլ Լուրեր

Կարևոր

Փաշինյանն ու Մոդին Բիշքեկում քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումը

31/08/2026
Թուրքիա

Միրզոյանի գլխավորած ԱԳՆ ղեկավար կազմը այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ

31/08/2026
Ադրբեջան

Բիշքեկում հանդիպել են Փաշինյանը և Ալիևը

31/08/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային կապակցվածության ծրագրերը

31/08/2026

Իսրայելը Հունաստանին 3 միլիարդ եվրոյի հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի

31/08/2026

Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 900-ի, անհետ կորածների թիվը՝ մոտ 4800-ի

31/08/2026

Փաշինյանն ու Մոդին Բիշքեկում քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումը

31/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)