«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտեղակայի իր չորրորդ օդանավը։ Դրա շնորհիվ ավիաընկերությունը Երևանից երեք նոր ուղղությամբ չվերթներ կիրականացնի։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Դեկտեմբերի 18-ից «Wizz Air»-ը Երևանից շաբաթական երեք անգամ չվերթներ կիրականացնի դեպի Բազել՝ Շվեյցարիա, իսկ դեկտեմբերի 19-ից՝ դեպի Վալենսիա՝ Իսպանիա։ Վառնա՝ Բուլղարիա ուղղությամբ չվերթերը նախատեսվում է սկսել 2027 թվականի հունվարի 6-ից՝ շաբաթական երկու անգամ։
Ավիաընկերությունը նախատեսում է նաև ավելացնել Երևանից դեպի Պրահա և Մեմինգեն գործող ուղղություններով չվերթների հաճախականությունը։ Դեկտեմբերի 17-ից Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական մինչև հինգ անգամ, իսկ Մեմինգեն՝ մինչև չորս անգամ։
«Wizz Air»-ը Հայաստանում առաջին օդանավերը տեղակայել է 2025 թվականի հոկտեմբերին։ Ներկայում ավիաընկերությունը Երևանում ունի երեք օդանավ։ Չորրորդ օդանավի տեղակայմամբ նախատեսվում է ընդլայնել Երևանի բազան և ստեղծել 40 նոր աշխատատեղ։
Նոր ուղղություններով չվերթների տոմսերի արժեքների վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել։








