25-08-2026 / 05:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ն կքննարկի ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցը

2021/02/17 11:13
Արցախ, Հասարակություն

Արցախի ազգային ժողովի պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ, հայտնում է Արցախպրեսը։

Նախագծով նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։ «Արցախի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը», նշված է նախագծում:

Որպես հիմնավորում նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»:

Նախորդ Լուրը

Բլինքեն. Իրանը կարող է 3 ամսվա ընթացքում միջուկային նյութերը հարստացնել մինչև զենք ստանալու մակարդակի

Հաջորդ Lուրը

Բագրատունի. Լիբանանահայությունը պետք է իր նախարարն ունենա կառավարության կազմում

Այլ Լուրեր

Թուրքիա

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026
Հասարակություն

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026
Հայաստան

Օգոստոսի 24-ին Հայաստանում 2026 թվականի ամենաշոգ օրը կլինի

21/08/2026
Հաջորդ Lուրը

Բագրատունի. Լիբանանահայությունը պետք է իր նախարարն ունենա կառավարության կազմում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026

Փաշինյան․ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)