05-04-2026 / 21:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռազմաքաղաքական դաշինքներն արդյունավետ են բացառապես պետությունների ինքնապաշտպանական ներուժին լրացնելիս

2021/08/19 12:20
Տեսակետ

Վերջին շրջանում հատկապես ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք մուտք գործելուց հետո, պարբերական սահմանային սադրանքների համատեքստում, մեզանում օբյեկտիվորեն և իրավացիորեն քննադատական զգալի տրամադրություններ ուղղվեցին ՀԱՊԿ ուղղությամբ, որն իր գործառույթների հիմքով պետք է առարկայական քայլերի դիմեր անդամ երկրի անվտանգության պաշտպանության ուղղությամբ։ Ասել է, թե՝ ՀԱՊԿ ձևական ու «թատերական» դերակատարումը որակվեց իբրև կազմակերպության տապալում, սնանկություն։

Այս օրերին Աֆղանստանում ծավալվող զարգացումներն անգամ արևմտյան քաղաքական ու վերլուծական որոշ շրջանակներ ուղղակիորեն գնահատում են՝ որպես ՆԱՏՕ-ի «անփառունակ փախուստ», «խայտառակ պարտություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Ասել է, թե՝ շատ ավելի հզոր և լուրջ ներուժ ունեցող ՆԱՏՕ-ի ձախողում, տապալում։ Ինչ խոսք, միանշանակորեն, զուգահեռները համադրելի չեն, բայց համեմատելի են 2 մրցակից ռազմաքաղաքական դաշինքների համար ստեղծված խնդրահարույց իրավիճակները։ Այո, Աֆղանստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց այնտեղ ձևավորված կառավարությունն էր ՆԱՏՕ-ի գործընկերը, հովանավորյալը։ Եվ, ի վերջո, ինչպես ընդունված է նման արտաքին ներխուժումների վերջնարդյունքի տրամաբանությամբ, սեփական երկրի, իշխանության առանցքային պատասխանատուն հենց դաշնակիցների հովանավորյալ Աֆղանստանի կառավարությունն էր, ԶՈւ-երը, որոնք և խայտառակ կերպով պարտվեցին։

Հետևաբար, Հյուսիսատլանտյան դաշինքի համար ստեղծված իրավիճակը երևի թե կարելի է բնութագրել հետևյալ պայյմանական բանաձևմամբ՝ «ՆԱՏՕ-ն պարտվեց սեփական դաշնակցի պարտությամբ»։ Այսինքն՝ լրացնող տրամաբանությամբ՝ ՆԱՏՕ-ն հաղթած կլիներ և շատ ավելի վաղ Աֆղանստանից հեռացած կլիներ, եթե շատ ավելի կենսունակ և ազդեցիկ լոկալ գործընկեր չձևավորեր, այլ ունենար։ Վերջում դարձյալ վերադառնանք մեր խնդիրներին։

Որքան էլ ազդեցիկ, հզոր, բովանդակային լինեն Հայաստանի ընտրած ռազմաքաղաքական դաշինքը, դաշնակիցները, միևնույն է՝ մեր սահմանների պաշտպանության առանցքային պատասխանատուն հայ ժողովուրդն է, հայոց բանակն ու նրանց ամբողջացնող հայկական պետականությունը։ Այսինքն, ընտրված դաշնակից Ռուսաստանի և Հայաստանում նրա ԶՈւ-երի թիկունքում (վստահաբար ժամանակավոր) պետք է առանց ակնթարթ անգամ կորցնելու վերականգնվի իրապես մարտունակ հայկական բանակը, տրամաբանորեն նաև հայկական պետությունը։ Իսկ այլընտրանք պարզապես չկա, պարզապես տարածաշրջանն է այդպիսին, որոշ հարևաններն էլ՝ հավակնոտ ու թշնամի։ Եվ որպես հետգրություն՝ ռազմաքաղաքական դաշինքները համադրելի շահերի ամբողջացում են, իսկ պետության ինքնապաշտպանական ներուժը նրա և այն ձևավորած ժողովրդի գոյության իրավունքի իրացում։ Սա պետք է լինի ելակետը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

ՀՀ զինված ուժերը պատրաստ են հետ մղելու Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն մտահոգված է Իրաքում Թուրքիայի ռազմական գործողություններից

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը կարող է դառնալ Ասիան և Եվրոպան կապող կարևոր ցամաքային հանգույց․ չինացի փորձագետ

11/03/2026
Թուրքիա

«Թուրքական ավիաուղիները նոր ուղղություն են ուրվագծում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում»․ թուրք հոդվածագիր

26/02/2026
Անվտանգություն

ԱՄՆ-Իրան ռազմական բախման հավանականությունը դեռ շատ բարձր է. ամերիկագետ

24/02/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն մտահոգված է Իրաքում Թուրքիայի ռազմական գործողություններից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)