08-09-2026 / 09:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԷ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Լիբանանից

2021/11/01 13:40
Կարևոր, Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Լիբանանից այն բանից հետո, երբ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի հայտարարության պատճառով էմիրությունները Բեյրութից հետ կանչեց իր դեսպանին: Այս մասին տեղեկացնում են արաբական ԶԼՄ-ները:

«Վերջին իրադարձությունների հետևանքով արտգործնախարարությունը Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում որքան հնարավոր է արագ վերադառնալ ԱՄԷ»,- ասված է էմիրությունների ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ լիբանանյան դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ նա Եմենում տիրող իրավիճակի պատճառ է համարել  Սաուդյան Արաբիայի ագրեսիվ քաղաքականությունը: Ի պատասխան այս հայտարարության՝ Սաուդյան Արաբիան խորհրդակցությունների համար հոկտեմբերի 29-ին իր դեսպանին Բեյրութից հետ է կանչել, ինչպես նաև պահանջել Ռիյադում Լիբանանի դեսպանին լքել թագավորության տարածքը: Սաուդյան Արաբիան դադարեցրել է նաև Լիբանանից ներկրումը:

Սաուդյան Արաբիային են հետևել նաև Ծոցի մյուս երկրները: Բահրեյնը, Քուվեյթը և ԱՄԷ-ն հետ են կանչել իրենց դեսպաններին Բեյրութից «ի աջակցություն Ռիյադի»: Իսկ Ծոցի համագործակցության խորհրդի մյուս երկրները հայտարարել են, որ պատրաստ են խզել դիվանագիտական հարաբերությունները Լիբանանի հետ:

Հիշեցնենք, որ չնայած Ծոցի երկրների հետ դիվանագիտական ճգնաժամի՝  Ժորժ Կորդահին հոկտեմբերի 31-ին Al-Jadeed TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Նախորդ Լուրը

«Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն վերընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ

Հաջորդ Lուրը

Իրանցի փորձագետ. «Ադրբեջանը տարածաշրջանի տարանցիկ նախագծերում չի կարող վստահելի կողմ լինել»

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026
Թուրքիա

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 14-րդ պատարագն է մատուցվել

07/09/2026
Անվտանգություն

Լիբանանի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի հարվածները

07/09/2026
Հաջորդ Lուրը

Իրանցի փորձագետ. «Ադրբեջանը տարածաշրջանի տարանցիկ նախագծերում չի կարող վստահելի կողմ լինել»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը զգուշացնում է միջուկային հարցը ՄԱԿ ԱԽ փոխանցելու հետևանքների մասին

07/09/2026

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)