14-09-2026 / 13:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը պղծել է Հադրութի եկեղեցին. հանվել է խաչը, ջնջվել հայկական արձանագրությունը

2022/04/28 15:16
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր

2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ, հայտնում է war.karabakhrecords.infօ կայքը։

Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։

Այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականության արդյունք է, ինչի մասին են վկայում մասնավորապես այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։

Ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քյարիմովը հայտարարել էր, որ   Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակը Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։

Նշենք, որ Սուրբ Հարություն եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է  1999 թվականին Մ․ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։ Պատերազմից առաջ Սուրբ Հարությունը գործող եկեղեցի էր, պատերազմի ընթացքում չի տուժել։ Եկեղեցու պղծումը հետևողական կերպով իրականացվել է պատերազմի ավարտից հետո։

Պատերազմից հետո նույն կերպ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային վանդալիզմ զոհ են դառնում բոլոր հայկական մշակութային կոթողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հանել են նաև Հադրութում գտնվող Սպիտակ խաչ եկեղեցու խաչը, Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը, պղծել Թալիշի եկեղեցին, գրեթե ավերել Շուշի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Նախորդ Լուրը

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև անցկացվել է բանակցությունների հերթական փուլը

Հաջորդ Lուրը

Պուտինն ու Էրդողանը մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ հեռախոսազրույցն են անցկացրել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում 4 մարդ է զոհվել

14/09/2026
Ադրբեջան

Թյուրքական պետությունները քննարկում են «թյուրքական Շենգեն» ստեղծելու հնարավորությունը

11/09/2026
Ադրբեջան

2025-ին Ադրբեջանում 15-17 տարեկան աղջիկները 877 երեխա են ունեցել

11/09/2026
Հաջորդ Lուրը

Պուտինն ու Էրդողանը մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ հեռախոսազրույցն են անցկացրել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Գեորգի Բարամիձեն

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)