ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ այսօր լրանում է ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից ատելության հողի վրա կատարված անմարդկային գործողության՝ ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը:
«Ադրբեջանում մարդասպանի հետագա ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք են բարոյական չափանիշների և մարդկային արժեքների նկատմամբ»,- գրել է նախարար Մնացականյանը: