04-12-2025 / 09:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել փախստականի նոր վկայական ստանալու համար

2024/11/02 00:04
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։

«Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` կտրոն քաշելու եղանակով։

Քանի որ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք Հայաստանի Հանրապետությունից ելքի համար պարտադիր պետք է ունենան վավեր անձնագիր և փախստականի վավեր վկայական, հորդորում ենք առաջիկայում ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու դեպքում չսպասել մինչև փախստականի վկայականի վավերականության ժամկետի ավարտը, այլ նախապես զբաղվել այդ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ։ 

Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում և նախատեսում է այցելել Հայաստանի Հանրապետություն, ապա կարող է ներկայացնել միայն վավեր անձնագիր, իսկ եթե նախատեսում է այցելել այլ/երրորդ երկիր, ապա պետք է դիմի իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն՝ նոր  վկայական ստանալու համար։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։

Նույնիսկ եթե վկայականի վավերականության ժամկետն անցել է, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո, մինչև չդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային բաժիններ։ 

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո «070» ծածկագրով անձնագիրը չի դակվում և վերադարձվում է քաղաքացուն»,-նշված է հայտարարության մեջ։

Նախորդ Լուրը

Գրիգորյանը և Մուստաֆաևը քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցերը

Հաջորդ Lուրը

Արամ Ա․-ն և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Հաջորդ Lուրը

Արամ Ա․-ն և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)