24-04-2026 / 01:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփի առևտրային և հարկային քաղաքականությունը կարող է ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար․ Dünya

2025/01/20 13:46
Թուրքիա, Տնտեսություն

ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Չինաստանի հետ արտաքին առևտրի, ինչպես նաև հարկերի ու դրույքաչափերի վերաբերյալ կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի և տարածաշրջանային շուկայի վրա։ Նման կարծիք է հրապարակել Dünya տնտեսական պարբերականը։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել մինչև 50%-ի և 20%-ի բոլոր այլ ներմուծումների համար: Հրատարակությունը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, նման իրավիճակում «ամերիկյան ընկերությունները կվերակազմավորեն իրենց մատակարարման շղթաները այն երկրների շուրջ, որոնք ավելի ցածր սակագներ ունեն»։ Միաժամանակ վտանգ կա, որ Եվրոպան պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերի դեմ, և կստեղծվի հակաամերիկյան առևտրային ինչ-որ բլոկի։ Սակայն սպառնալիքը մնում է այն, որ Չինաստանն իր չվաճառված ամերիկյան արտադրանքը կուղղորդի դեպի այլ շուկաներ, այդ թվում՝ Թուրքիա՝ ագրեսիվ կերպով դեմպինգ անելով և լուրջ մրցակցային ճնշում ստեղծելով տեղական տնտեսությունների վրա:

Թրամփի հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես գրում է Dünya-ն, ռիսկեր է պարունակում նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար։ Նրա խոստացած հարկերի կրճատումն ուղղված է ԱՄՆ-ի ներսում տնտեսական աճը խթանելուն, բայց միևնույն ժամանակ դրանք մեծացնում են բյուջեի դեֆիցիտը։ Ենթադրվում է, որ դրա դեմն առնելու են պետական ​​պարտատոմսերի թողարկումն ու տոկոսադրույքների բարձրացումը։ Տոկոսադրույքների բարձրացումը նշանակում է զարգացող երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար արտաքին փոխառությունների ծախսերի աճ, գրում է թերթը։

Այս իրավիճակը, զուգորդված դոլարի ամրապնդման հետ, կարող է բացասաբար ազդել հանրապետության տնտեսության հավասարակշռության վրա։ Մինչդեռ այդ միջոցառումների էֆեկտը կհետաձգվի մինչև 2026 թվականը՝ կապված այն բանի հետ, որ բյուջեում ներառված է պարտատոմսերի թողարկումը, որի հաստատումը երկար ժամանակ է պահանջում։

Նախորդ Լուրը

Կոբախիձեն Թրամփի երդմնակալությունից հետո վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու հույս ունի

Հաջորդ Lուրը

Իրանի ԶՈւ ԳՇ-ը վերահաստատել է Ռայիսիի մահվան պատճառը

Այլ Լուրեր

Ժամանց

Որո՞նք են 2026-ի ամենահարուստ երկրները

23/04/2026
Թուրքիա

Թուրքիան բժշկական օգնություն է ուղարկել Իրան

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի ԶՈւ ԳՇ-ը վերահաստատել է Ռայիսիի մահվան պատճառը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

23/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)