04-12-2025 / 17:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները կտրուկ աճել են

2025/02/21 12:59
Վրաստան, Տնտեսություն

2025թ․ հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները կտրուկ աճել են։ 19%-ով աճել է արտահանումը՝ կազմելով 403մլն ԱՄՆ դոլար։ Ներմուծումն ավելացել է 45%-ով՝ հասնելով 1,6 մլրդ ԱՄՆ դոլարի։ Երկրի առևտրային գործընկերների թոփ եռյակում են՝ ԱՄՆ (361,7 մլն ԱՄՆ դոլար), Մեծ Բրիտանիա (267.2 մլն ԱՄՆ դոլար), Ռուսաստան (203,3 մլն ԱՄՆ դոլար)։ Հայաստանը 9-րդ հորիզոնականում է՝ 50,3 մլն ԱՄՆ դոլարով, Թուրքիան 4-րդում՝ 196 մլն ԱՄՆ դոլարով, իսկ Ադրբեջանը՝ 6-րդում՝ 109 մլն ԱՄՆ դոլարով։

2025թ․ հունվարին Վրաստան ներմուծված ապրանքների առաջին հորիզոնականում մի քանի տոննա քաշով թանկարժեք նկարներ են՝ 481 մլն ԱՄՆ դոլարի։ Այն կազմել է ընդհանուր ներմուծման 30%-ը։ Այնուհետև ավտոմոբիլներ են, իսկ 3-րդում՝ նավթային գազեր և այլ գազային ածխաջրածիններ են։ Թանկարժեք նկարները ներմուծվել են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։

Վրացական մի շարք լրատվամիջոցներ և փորձագետներ ենթադրում են, որ «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է իր նկարները տեղափոխել Վրաստան՝ փորձելով դրանք փրկել ամերիկյան և բրիտանական պատժամիջոցներից։ Մեդիայում պնդումներ կան, որ նկարները Վրաստան տեղափոխելիս Իվանիշվիլին խուսափել է հարկային մեծ բեռից, քանի որ օգտվել է նախորդ տարի Վրաստանում ընդունված օֆշորների մասին օրենքից։ 2024-ի գարնանը Վրաստանի խորհրդարանն արագորեն փոփոխություններ էր կատարել Հարկային օրենսգրքում՝ վերացնելով օֆշորային ակտիվների ներմուծման հարկերը:

Ինչ վերաբերում է նավթամթերի ներմուծմանը, ապա 2025թ․ հունվարին Վրաստանն էականորեն ավելացրել է ՌԴ-ից ներմուծման ծավալները՝ 55.3 մլն ԱՄՆ դոլարով ներկրելով 78,3 հազար տոննա նավթամթերք։ 2024-ի հունվարին Վրաստանը ներկրել էր 51 հազար տոննա նավթամթերք 37 մլն ԱՄՆ դոլարով։ Պաշտոնական տվյալներից պարզ է դառնում, որ նավթամթերքի ներմուծման գինը նույնպես զգալիորեն մեծացել է։

Նախորդ Լուրը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումներին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն արագորեն աճում է.«Գեղարդ» հիմնադրամը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն արագորեն աճում է.«Գեղարդ» հիմնադրամը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)