19-11-2025 / 22:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական կայք․ Ադրբեջանի դիրքորոշումը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

2025/04/17 17:37
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքական Barandergisi.net կայքում թուրքերենով խիստ ուշագրավ հոդված է հրապարկվել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգման պատճառների մասին։ Դրանում խոսվում է Բաքվի քաղաքականության հիմքում ընկած աշխարհաքաղաքական հաշվարկներից, Իսրայել-Բաքու հարաբերություններից։

Հոդվածում ներկայացվում է միջազգային հարաբերությունների թուրք մասնագետ դոկտոր Օսման Գազի Քանդեմիրի խոսքերն առ այն, որ Ադրբեջանի՝ Իսրայելի հետ խորացող դաշինքը նրան դարձրել է Իրանի դեմ տարածաշրջանային բուֆերային պետություն։ Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի դիրքորոշումը խաչընդոտում է նաև Թուրքիա-Հայաստան կարգավորումը, քանի որ դա կնպաստի Թուրքիայի դերակատարման մեծացմանը, ինչը սահմանափակելու է Իսրայելի մանևրելու հավանականությունը կովկասյան տարածաշրջանում՝ Իրանի հարևանությամբ։

Region Monitor-ը ներկայացնում է թուրքական կայքի հոդվածն ամբողջական թարգմանությամբ․

«Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան լավատես է հարաբերությունների հարցում. Սակայն Ադրբեջանի ռազմավարական մերձությունն Իսրայելին խոչընդոտում է տարածաշրջանային բալանսը: Ո՞րն է խաղաղության գործընթացի իրական խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրությունը, թե՞ դիվանագիտական կայունության անտեսանելի հաշվարկ»,-նշվել է հոդվածում, որտեղ հարց է բարձրացվել՝ արդյո՞ք խնդիրը, ինչպես ասում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, սահմանադրությունն է, թե գործընթացն այլ ռազմավարական հաշվարկներ են ուղղորդում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ» ՀԱՇՎԱՐԿԸ՝ ԻՍՐԱՅԵԼ

Ըստ փորձագետների՝ խաղաղության գործընթացի փակուղու մեջ մտնելու հարցում Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ունեցած դերը չի կարելի անտեսել։ Մասնավորապես՝ չնայած Գազայում տեղի ունեցող ցեղասպանական բնույթ կրող կոտորածներին՝ Ադրբեջանի լռությունը, ավելին՝ Իսրայելի հետ ունեցած ռազմական և հետախուզական համագործակցությունը հստակ ցույց է տալիս, թե Բաքվի արտաքին քաղաքականության առանցքն ինչի վրա է հենվում։ 2020 թ․-ի Ղարաբաղի պատերազմի ընթացքում Իսրայելից ստացած էական աջակցությունից հետո, Ադրբեջանը մինչ օրս էլ ավելի է խորացրել իր ռազմական հարաբերությունները Թել Ավիվի հետ։ Այսօր Ղարաբաղի վերակառուցման գործում իսրայելական ընկերություններն ակտիվ դեր ունեն։

Այս իրավիճակում ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը կարողանա հասնել իրական և կայուն խաղաղության Հայաստանի հետ, ապա Թուրքիայի հետ հարաբերություններում դիվանագիտական կարգավորում և տարածաշրջանային հեղինակության աճ է տեղի ունենալու։ Սակայն քննարկվում է, որ այդ իրավիճակը կարող է Իսրայելի համար անցանկալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ։ Այսինքն՝ խաղաղությունը կարող է ստեղծել հող, որի վրա Թուրքիան կկարողանա ավելի մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանում, մինչդեռ Իսրայելն այդ հավասարության մեջ կարող է թուլանալ։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ, ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Թուրքիան և Իսրայելը մեր երկու մտերիմ բարեկամներն են» արտահայտությունը դիվանագիտական քաղաքավարությունից դուրս պարունակում է խորը հակասություն։ Թուրքիան պաղեստինյան հարցում ցուցաբերում է հստակ և կոշտ դիրքորոշում, մինչդեռ Ադրբեջանի՝ Իսրայելի հետ սերտ հարաբերությունները պահպանելը վկայում է, որ «եղբայրության ավանդույթին» գերադասվում է «անվտանգակենտրոն շահերի գործընկերությունը»։ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է բացել սահմանները Հայաստանի հետ, եթե Ադրբեջան-Հայաստան խաղաղությունը կայանա։ Սակայն խաղաղության գործընթացի անընդհատ ձգձգումը ստիպում է մտածել, որ Ալիևի կապերը Թել Ավիվի հետ դարձել են ավելի առաջնային, քան տարածաշրջանային խաղաղությունը։

Բացի այդ, Փաշինյանի վերջին հայտարարությունը խաղաղության նկատմամբ անկեղծ կամքի դրսևորում է՝ Երևան, որը համաձայնել է Մինսկի խմբի լուծարմանը, և ղեկավար, որը կոչ է անում ստեղծել հրադադարի խախտումները քննելու համատեղ հանձնաժողով։ Նման իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշումը՝ «քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել, խաղաղություն չի կարող լինել», ստիպում է մտածել, որ խաղաղության գործընթացը սաբոտաժի է ենթարկվում ոչ թե «իրական» պատճառներով, այլ «ստրատեգիական ձգձգման» քաղաքականությամբ։

ԻՆՉՈՒ Է ՁԳՁԳՎՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային հարաբերությունների մասնագետ դոկտոր Օսման Գազի Քանդեմիրի խոսքով՝ Ադրբեջանի՝ Իսրայելի հետ խորացող դաշինքը նրան դարձրել է Իրանի դեմ տարածաշրջանային բուֆերային պետություն։ Այս հանգամանքը հանգեցրել է նրան, որ Հայաստանի հետ խաղաղությունն այլևս Ադրբեջանի համար չի դիտարկվում որպես ռազմավարական առաջնահերթություն։ Քանի որ կայուն խաղաղությունը կպահանջի Թուրքիայի հետ հարաբերություններում նոր հավասարակշռության ձևավորում, ինչը կարող է սահմանափակել Իսրայելի մանևրելու հնարավորությունները տարածաշրջանում։ Մինչդեռ Ադրբեջանը, Իսրայելից ստացած աջակցության շնորհիվ, իրեն առավել ուժեղ է զգում Իրանի հանդեպ։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տարածաշրջանային հավասարակշռող դերը, թեև ուղղակիորեն չի նախազգուշացնում Ադրբեջանին, սակայն հուշում է, որ խաղաղության գործընթացի ձգձգումը երկարաժամկետ հեռանկարում կարող է վնասել հենց Ադրբեջանի շահերին։ Քանի որ եղբայրությունը ոչ թե միայն հաղթանակի մեջ, այլև հաշվարկներում է ազնվություն պահանջում։

ՍՏՎԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՇՆԱԿԻՑՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓԱԿՈՒՂԻՆ

Թեև արտաքինից մատուցվում է, թե Ադրբեջան-Հայաստան խաղաղությունը կախված է Սահմանադրության փոփոխությունից կամ հին դիվանագիտական ինստիտուտների լուծարումից, սակայն իրականում խորքային առումով գործում է ավելի բարդ հավասարում։ Իսրայելի հետ խորացող դաշինքն այս գործընթացի «գաղտնի կողպեքն» է։ Եթե խաղաղությունը կայանա, ապա Թուրքիայի դերը տարածաշրջանում կվերասահմանվի, և հնարավոր է՝ Բաքու-Անկարա առանցքն էլ ավելի ամրապնդվի։ Սակայն այս պահին ակնհայտ է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հրաժարվել իսրայելակենտրոն անվտանգության իր դոկտրինից, և հենց սա է պատճառը, որ խաղաղությունը շարունակվում է ձգձգվել»։

Նախորդ Լուրը

Թուրքիա–Իրաք կարևոր հանդիպում է կայանալու

Հաջորդ Lուրը

«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)