25-08-2026 / 22:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձաններն Ադրբեջանի կողմից վանդալիզմի են ենթարկվում․ Ավանեսով

2025/04/18 11:53
Ադրբեջան, Արցախ, Հասարակություն

«Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես մշակութային բազմազանության ճանաչման, հարգանքի և պահպանման խորհրդանիշ։ Սակայն մեզ համար այս օրը վերածվել է ոչ միայն հարգանքի, այլև խոր մտահոգության և ահազանգի առիթի։

Այսօր, երբ մարդկությունը ձգտում է մշակութային ժառանգությունը դիտարկել որպես համընդհանուր արժեք, Արցախում մենք ականատես ենք լինում դրա նպատակային և համակարգված ոչնչացմանը։ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հարված է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համաշխարհային քաղաքակրթությանը։

Արցախի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, դամբարաններ, ամրոցներ և բնակավայրեր, դարձել են պետական մակարդակով մշակված վանդալիզմի քաղաքականության թիրախ։

Այսօր այդ հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում, յուրացվում այլ մշակույթի անվան տակ, ջնջվում են դրանց ինքնության հետքերը՝ արձանագրությունները, ճարտարապետական առանձնահատկությունները, պատմական վկայությունները։ Այս ամենը ուղեկցվում է պատմության կեղծմամբ՝ փորձելով հայ մշակույթը վերագրել այլ էթնիկ և կրոնական խմբերի։ Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն մերժում է միջազգային անկախ փորձագետների մուտքը Արցախի մշակութային օջախներ՝ փակելով դիտորդական մեխանիզմների գործարկման հնարավորությունը և խորացնելով անպատժելիության մթնոլորտը։ Սա ոտնահարում է ոչ միայն մշակութային իրավունքները, այլ նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերը։

Հիշեցնենք, որ, որևէ ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչնչացնելը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Միջազգային կոնվենցիաները չեն շրջանցել այս հարցը և տարբեր դրույթներով ամրագրել են պատերազմների ժամանակ մշակութային արժեքների պահպանությունը հոգալու, դրանք ոտնձգություններից զերծ պահելու նորմերը։

Մենք ցավով ենք արձանագրում, որ նույն միջազգային կազմակերպությունների արձագանքը, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, մինչ այժմ եղել է անբավարար՝ հաճախ սահմանափակվելով ընդհանրական և ոչ պարտադրող հայտարարություններով։ Այդ լռությունը կամ անգործությունը չպետք է ծառայեն որպես նոր հնարավորություն` մշակութային ցեղասպանության շարունակման համար։

Արցախի մշակութային ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև համայն մարդկությանը։Դրանք համաքրիստոնեական, համամարդկային արժեքներ են։ Յուրաքանչյուր ոչնչացված խաչքար, պղծված եկեղեցի կամ նենգափոխված պատմական հուշարձան կորուստ է ողջ քաղաքակրթության համար։

Այս օրը մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման, փաստագրման և միջազգային հարթակներում դրա ճանաչման համար։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

Նախորդ Լուրը

Էրդողանը վավերացրել է Ադրբեջանի հետ բնական գազի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Հաջորդ Lուրը

Լիբանանը քայլ առ քայլ կզինաթափի «Հեզբոլլահ»-ին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
Թուրքիա

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026
Հասարակություն

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանը քայլ առ քայլ կզինաթափի «Հեզբոլլահ»-ին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)