Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իշխող ԱԶԿ պատգամավորների հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
Ինչպես հայտնում է Yeni Şafak լրատվականը, Ֆիդանն նշել է, որ եվրոպացիները չեն ուզում Թուրքիան տեսնել ԵՄ-ում կազմում ,որովհետև դա նրանց դուր չի գալիս։ Քաղաքական գործիչներն էլ անկեղծ չեն ,քանի որ վախենում են կորցնել քվեներ։
ՆԱՏՕ-ի մասին Ֆիդանը նշել է ,եթե ԱՄՆ-ն դուրս գա դաշինքից, դա կարող է փոխել ամբողջ աշխարհակարգը։
Մերձավոր Արևելքի թեմայով նախարարն ասել է, որ ԱՄՆ-ը կանգնած է Իսրայելի կողքին, իսկ Իսրայելը ռմբակոծում է, սովի է մատնում ու տեղահանության է ենթարկում պաղեստինցիներին։ Նրա խոսքով՝ սա պետք է փոխել։
Նա նաև նշել է, որ թուրքական ու իսրայելական ռազմական ինքնաթիռները երբեմն լինում են Սիրիայի երկնքում, և պետք է պայմանավորվել, որ բախում չլինի։Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան հետևում է Սիրիայի քրդական PYD կուսակցության քայլերին և PKK-ի հնարավոր լուծարմանը։
Հայաստան-Ադրբեջան գործընթացի առնչությամբ հույս է հայտնել, որ շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի ։ Ճանապարհները կբացվեն միայն դրանից հետո։ Իր խոսքի վերջում Ֆիդանն անրադարձել է Ուկրաինային՝ նշելով, որ այն ներկայում ավելի մոտ է խաղաղությանը՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։








