04-12-2025 / 13:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի մեջլիսում լարված միջադեպ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ելույթի ընթացքում

2025/06/23 12:06
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն


Հունիսի 18-ին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում տեղի է ունեցել լարված միջադեպ՝ Հայոց ցեղասպանության թեմայով ծագած քննարկման ժամանակ։ Քրդամետ «Հավասարության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության»(DEM) պատգամավոր Ջորջ Ասլանը Մեջլիսի ընդհանուր նիստում ելույթի ժամանակ անդրադարձել է Անկարայի քաղաքապետարանի՝ Թալաթ փաշայի արձան կանգնեցնելու վերաբերյալ նախաձեռնությանը՝ նշելով, որ դա վիրավորական քայլ  է 1915 թվականին սպանված ու տեղահանված հազարավոր քրիստոնյա ժողովուրդների՝ հատկապես հայերի հիշատակի հանդեպ։

Ասլանը մասնավորապես ասել է. «1915 թվականին Օսմանյան կայսրության բնակչությունը 13 միլիոն էր, որից մոտ 3 միլիոնը քրիստոնյաներ էին՝ հայեր, հույներ, ասորիներ։ 2025 թվականին, երբ Թուրքիայի բնակչությունը հասել է 86 միլիոնի, բնական է, որ քրիստոնյաների թիվն էլ պետք է միլիոնների հասներ։ Բայց այսօր նրանց թիվը գնահատվում է տասնյակ հազարներ։ Ի՞նչ պատահեց այդ մարդկանց։ Որևէ պատասխան չի տրվում։ Մենք սպասում ենք անկեղծ առերեսման, բայց դրա փոխարեն հանրային վայրերում պատվում են այդ գործողությունների պատասխանատուներին։ Հայերի համար, ովքեր 1915-ին սպանվել, տեղահանվել և զրկվել են իրենց ունեցվածքից, պետք է հուշարձան կանգնեցվի, մինչդեռ դրա փոխարեն արձան է կանգնեցվում այն անձի համար, ով տվել է այդ սպանությունների հրամանը։Մի ժողովրդի համար որոշ անձինք կարող են հերոս համարվել, սակայն այլ ժողովուրդների համար նրանք  ոչ թե հերոս են, այլ՝ մարդասպան։»։

Այս ելույթը սուր արձագանք է ստացել մեջլիսում։ Մեջլիսի փոխնախագահ Թեքին Բինգյոլը փորձել է ընդհատել Ասլանի ելույթը, սակայն վերջինս շարունակել է խոսքը։ Նրան կոշտ հակադարձել է ընդդիմադիր «İYİ» կուսակցության կուսակցության պատգամավոր Շենոլ Սունաթը, ում խոսքը նույնպես ընդհատվել է Բինգյոլի կողմից՝ միկրոֆոնը անջատելով։ Դրանից հետո միջամտել է «İYİ» կուսակցության քարտուղար Յասին Օզթյուրքը, ով հարվածել է սեղանին և քայլել դեպի Բինգյոլը, ինչից հետո նիստը ընդհատվել է։Միջադեպից հետո «İYİ» կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն դիմել է Մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով « Հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործման համար Ջորջ Ասլանին ժամանակավորապես երեք նիստերից հեռացնել և նրա ելույթը հանել Մեջլիսի պաշտոնական արձանագրությունից։ Դերվիշօղլուն այդ պահանջը հրապարակել է սոցցանցերում։

Դիմումում մասնավորապես ասվում է․ «DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը հնչեցրել է հայտարարություն, որը ուղղված է թուրք ժողովրդի պատմությանն ու ազգային հիշողությանը։ Նման հայտարարությունները ուղղակիորեն հարվածում են մեր պետության հիմքերին»։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

Հաջորդ Lուրը

Մեծ Բրիտանիայի ավելի քան 110 խորհրդարանականներ աջակցություն են հայտնել ԼՂ վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Մեծ Բրիտանիայի ավելի քան 110 խորհրդարանականներ աջակցություն են հայտնել ԼՂ վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)