04-04-2026 / 10:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ Բրիտանիայի ավելի քան 110 խորհրդարանականներ աջակցություն են հայտնել ԼՂ վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը

2025/06/23 12:09
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական խորհուրդը կը հաղորդէ, որ Մեծն Բրիտանիոյ խորհրդարանականները` Ճիմ Շենըն եւ Լիվըրփուլի լորտ Ալթոն, անցեալ ուրբաթ օր յայտարարութիւն տարածած են` հանդէս գալով Միջկրօնական եւ համոզմունքի ազատութեան հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբակին անունով` արտայայտելով իրենց աջակցութիւնը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Զուիցերիոյ խաղաղութեան նախաձեռնութեան:

Աւելի քան 110 բրիտանացի խորհրդարանականներու անունով կատարուած յայտարարութեան մէջ կ՛ողջունուի Զուիցերիոյ նախաձեռնութիւնը` ստեղծելու միջազգային խաղաղութեան հարթակ, որ կարելիութիւն կու տայ կառուցողական երկխօսութեան Ազրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի բռնագաղթի ենթարկուած հայկական բնակչութեան միջեւ:

Մեծն Բրիտանիոյ խորհրդարանականները շեշտած են հայ գաղթականներու վերադարձի իրաւունքի վերականգնման, մարդու հիմնական իրաւունքներու, որոնց շարքին կրօնի ազատութեան (ինչպէս սահմանուած է Մարդու իրաւունքներու համընդհանուր հռչակագիրի 18-րդ յօդուածով) պաշտպանութեան, ինչպէս նաեւ հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան պահպանման կարեւորութիւնը:

«Լեռնային Ղարաբաղի մէջ բոլոր համայնքներու անվտանգութեան, արժանապատուութեան եւ կայունութեան վերականգնումը չափազանց կարեւոր է` ոչ միայն մարդասիրական նկատառումներէ մեկնելով, այլեւ շրջանի մը մէջ, որ հետզհետէ աւելի մեծցող աշխարհաքաղաքական եւ տնտեսական նշանակութիւն ունի», կը նշուի յայտարարութեան մէջ:

Զուիցերիական խաղաղութեան նախաձեռնութիւնը այս տարի պաշտօնապէս ընդունուած է Զուիցերիոյ խորհրդարանին կողմէ` պարտաւորեցնելով Զուիցերիոյ Դաշնային խորհուրդին մէկ տարուան ընթացքին հրաւիրել միջազգային խաղաղութեան համաժողով: Համաժողովի նպատակն է` միջազգային վերահսկողութեան ներքեւ կամ համապատասխան միջազգային դերակատարներու ներկայութեամբ կազմակերպել բանակցութիւններ` Լեռնային Ղարաբաղի պատմական բնակչութիւն կազմող հայերու անվտանգ եւ համախմբուած վերադարձի շուրջ:

Նախաձեռնութեան իրագործումը խթանելու նպատակով 26 մայիս 2025-ին Պեռնի մէջ ստեղծուած է միջկուսակցական խորհրդարանական յանձնախումբ` բաղկացած 19 զուիցերիացի երեսփոխաններէ: Այս մարմինը յանձնառու է աջակցիլ այն միջազգային գործիքակազմերուն, որոնք անհրաժեշտ են Զուիցերիոյ խորհրդարանի իրաւաբանական ուժ ունեցող որոշումի նպատակներուն իրագործման համար:

Մեծն Բրիտանիոյ այս յայտարարութիւնը կը լրացնէ Լեռնային Ղարաբաղի երկարատեւ տագնապին կայուն եւ ներառական լուծումներ գտնելու միջազգային կոչերուն աճող շարանը:

20 հունիս, 2025թ

Նախորդ Լուրը

Թուրքիայի մեջլիսում լարված միջադեպ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ելույթի ընթացքում

Հաջորդ Lուրը

ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)