Իրաքի Կութ քաղաքի առևտրային կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով, ըստ Իրաքի ՆԳՆ, մահացել է 61 մարդ, 14 հոգի անհետ կորած են: Չնայած իրավիճակի լրջությանը, քաղաքացիական պաշտպանության խմբերը կարողացան փրկել շենքի ներսում մնացած ավելի քան 45 մարդու:
Հինգհարկանի առևտրային կենտրոնը բացվել էր ընդամենը 1 շաբաթ առաջ:
ՆԳՆ-ն խոստացել է հանրությանն իրազեկել համապարփակ տեխնիկական հետաքննությունների արդյունքները, հենց որ դրանք ավարտվեն՝ հետևելով լիակատար «թափանցիկության» սկզբունքին։






