Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․112-ով՝ կազմելով 92․584: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 991 էր։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 71 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 5․877: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 96 դեպք էր արձանագրվել։
Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 72․439։ Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը կազմում էր 70․933: