15-09-2026 / 05:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ահազանգերը կմեկտեղվեն 112 հեռախոսահամարին

2025/12/11 12:44
Հայաստան, Հասարակություն

Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն ՆԳՆ երկու մարմնի՝ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով, մեկ զանգի սպասարկումը կնվազեցվի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը՝ մինչև 10 րոպե։ Նա նաև նշել է, որ «112» հեռախոսահամարը հիմա էլ է գործում։ Այս մասին հայտնում է radar.am-ը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է «1-02», «1-01» և «911» հեռախոսահամարներն առայժմ չհանել, այլ՝ վերահասցեավորել նոր համարին, եթե դրանք պահելը մեծ ծախսեր չի պահանջում։ Թորոսյանը որպես օրինակ է բերել, որ ԱՄՆ-ում «911» հեռախոսահամարն է տարածված, և այնտեղից եկած քաղաքացին միգուցե չիմանա «112» համարը։

«Մենք դրանք հանելու հստակ ժամկետ չենք նախանշել, մեր պլանն այնպիսին է, որ դրանք հանենք շրջանառությունից, երբ դրանց անհրաժեշտությունը կվերանա»,- մեկնաբանել է փոխնախարարը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասել է, թե շտապօգնության «1-03» հեռախոսահամարը մնալու է, և ԱՆ ենթակայության շտապօգնության ծառայությունն իր օպերացիոն կետն է ունենալու. «Ծրագրային առումով մենք միասնական հարթակի միջոցով կարողանալու ենք տեղեկատվությունը օնլայն ռեժիմով վայրկյանների ընթացքում փոխանցել»։

Նախորդ Լուրը

«Առանց Թուրքիայի չի կարող լինել անվտանգություն և կայունություն». թուրք նախարար

Հաջորդ Lուրը

Ուկրաինայի դեսպանին հրավիրել են Իսրայելի ԱԳՆ

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Հայաստան

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Հաջորդ Lուրը

Ուկրաինայի դեսպանին հրավիրել են Իսրայելի ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել հութիների դեմ պայքարում

14/09/2026

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)