20-01-2026 / 05:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարելի է, պետք է, չի կարելի․ արհեստական բանականությունից օգտվելու մեխանիզմները DataFest Tbilisi-2025-ում

2026/01/12 13:49
Հասարակություն

Նոյեմբերի վերջին Թբիլիսում կայացած DataFest Tbilisi-2025-ի քննարկումների ու բանախոսությունների գլխավոր թեման արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու դրանից արդյունավետ ու ճիշտ օգտվելու կանոններն ու մեխանիզմներն էին։

Արհեստական բանականությունը (ԱԲ) արդեն մեր առօրյայի մի մասն է դարձել․ այն օգնում է գրել տեքստեր, գտնել տեղեկություն, սովորել, ծրագրավորել, անգամ ստեղծել պատկերներ ու երաժշտություն։ Սակայն ինչպես ցանկացած հզոր գործիք, այն ճիշտ օգտագործման կարիք ունի։

DataFest-ի բանախոսները պատասխանում էին հաճախ հնչող հարց-անհանգստություններից մեկին՝ արդյո՞ք արհեստական բանակությունը խլում է մարդկանց գործը։ Պատասխանն է՝ ոչ։ Արհեստական և մարդկային բանականությունները երկու տարբեր բանականություններ են, դրանք չեն կարող փոխարինել մեկը մյուսին, բայց կարող են և պե՛տք է համագործակցեն։

Ճիշտ օգտագործելու դեպքում արհեստական բանականությունը անասելիորեն դյուրացնում է մեր աշխատանքը։ Բելգիայի Լյովենի համալսարանից բանախոս Քոլին վան Նորդը ներկայացնում էր ԱԲ արդյունավետության վերաբերյալ տարբեր ինստիտությունների ուսումնասիրությունները։ Այդ ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ ԱԲ-ն կարող է ավտոմատացնել կրկնվող գործողությունների 84%-ը։

Մեծ Բրիտանիայում կատարված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ ԱԲ կիրառումը կարող է փոխակերպել հանրային ծառայությունները և 5 տարում  200 մլրդ ֆունտ ստերլինգ խնայել։ Բանախոսը նշում է, որ արհեստական բանականության առավել ռեալիստական կիրառություններից կարող են լինել քաղաքական որոշումներին աջակցությունը, հանրային ծառայությունների մատուցման բարելավումը և ներքին կառավարման արդյունավետության բարձրացումը՝ դրանք դարձնելով ավելի արագ, արդյունավետ և մարդակենտրոն։

Google News Initiative-ից Նատալյա Ժաբան ներկայացնում էր արհեստական բանականությանը ճիշտ հրահանգներ տալու (prompt) առանձնահատկությունները։ Ոսկե կանոններից է հրահանգել հնարավորինս մանրամասն՝ ներկայացնելով համատեքստը։ Նա առաջարկում է կիրառել հետևյալ մոդելը․

  1. Անձնավորում / Դերի ստանձնում – Նշեք այն դերը, որը ցանկանում եք, որ ԱԲ-ն ստանձնի։
  2. Առաջադրանք – Հստակ ձևակերպեք, թե ինչ եք ցանկանում։ Բարդ հարցումները բաժանեք փոքր մասերի։
  3. Թիրախային լսարան – Սահմանեք, թե ում համար է նախատեսված բովանադակությունը։
  4. Համատեքստ – Ներկայացրեք նախապատմություն, տվեք լրացուցիչ տեղեկություններ, բայց ոչ զգայուն տվյալներ։
  5. Ձևաչափ – Նշեք, թե ինչ ձևով եք ցանկանում ստանալ պատասխանը։

Որպես օրինակ, ԱԲ-ին  «Օգնիր ինձ մշակել սոցիալական մեդիայի բովանդակության պլան 1 ամսվա համար» հրահանգը տալու փոխարեն, պետք է հրահանգել հետևյալ կերպ․

«Դու մարքեթինգի ոլորտի փորձառու խորհրդատու ես։ Օգնիր ինձ մշակել Instagram-ի բովանդակության պլան 1 ամսվա համար։ Թիրախային լսարանը փոքր բիզնեսի սեփականատերերն են (25–45 տարեկան), ովքեր նոր են սկսում իրենց բրենդի առաջխաղացումը Instagram-ում։ Բիզնեսը գտնվում է Հայաստանում։ Բյուջեն սահմանափակ է, վճարովի գովազդ գրեթե չի օգտագործվում։ Պետք է կենտրոնանալ օրգանական աճի վրա։ Պատասխանը ներկայացրու աղյուսակի տեսքով՝ շաբաթների բաժանմամբ և հրապարակումների համար կարճ նկարագրությամբ»։

Կից լուսանկարում ներկայացված են նաև prompt-ներ գրելու համար օգտակար ձևակերպումներ։

Բայց արհեստական բանականությունից օգտվելիս չպետք է մոռանալ անվտանգության կանոնների մասին։ RNW Media-ից Մոսետի Նյամվանգեն և Աննա Գարսիա Օչոան նշում են, որ արհեստական բանականության գործիքներին չպետք է փոխանցել անձնական տվյալներ կամ փաստաթղթեր, քանի որ այդ տվյալները ԱԲ-ն օգտագործում է մարզվելու համար, և ոչ ոք չգիտի, թե ի վերջո ինչին է դա ծառայելու։

Նրանք անգամ առաջարկում են ԱԲ-ից օգտվելիս կեղծ հաշիվներ օգտագործել։ Այս համատեքստում կարևոր է նաև կարգավորումներ բաժնից անջատել քո տրամադրած տվյալները հիշելու և դրանց վրա մարզվելու հնարավորությունը։

Պետք է նաև հիշել, որ ԱԲ-ն կարող է սխալվել կամ տալ հնացած տեղեկություն, ուստի պետք է միշտ ստուգել կարևոր փաստերը վստահելի աղբյուրներից։ 

Չնայած կանխատեսելի ու անկախատեսելի մարտահրավերներին՝ արհեստական բանականությունն առաջին հերթին հնարավորություն է։ Այն արդեն ներթափանցել է ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ արվեստ։ DataFest Tbilisi-ի բանախոսներից Նազելի Տեր-Պետրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու եռաչափ պատկերն է ներկայացնում և ցույց տալիս, թե ինչպես են նոր տեխնոլոգիաներն օգնում պահպանել մշակութային ժառանգությունը թվային միջավայրում։

ԱԲ-ն օգտագործվում է ոչ միայն եղածը պահպանելու, այլև նորը ստեղծելու համար։ Օրինակ՝ կրկին ճիշտ մշակված հրահանգով ԱԲ-ն կարող է նաև արվեստի գործեր ստեղծել՝ ընդհուպ մինչև «բեթհովենյան»։

Տեր-Պետրոսյանը նաև արձանագրում է՝ արհեստական բանականության գոյությունը նշանակում է, որ մարդկությունը կրկին մեծ փոփոխությունների շեմին է, բայց դա առաջին անգամը չէ։ Ինչպես լուսանկարչությունը չի վերացրել նկարչությունը, ինչպես կինոն չի վերացրել թատրոնը, այնպես էլ արհեստական բանականությունը չի վերացնի մարդկային բանականությունը։ 

Արհեստական բանականությունը հզոր գործիք է, բայց այն արդյունավետ և անվտանգ է միայն ճիշտ օգտագործման դեպքում։ Եթե մենք գիտենք՝ ինչ է կարելի է, ինչ է պետք և ինչ չի կարելի, ապա ԱԲ-ն կարող է դառնալ մեր զարգացման, ուսման և աշխատանքի դյուրացման հուսալի գործընկերը։ Ճիշտ օգտագործված արհեստական բանականությունը ոչ թե փոխարինում է մարդուն, այլ ուժեղացնում նրա հնարավորությունները։

Նախորդ Լուրը

Արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն

Հաջորդ Lուրը

Չենք կարողանում կապ հաստատել Իրանում մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան

Այլ Լուրեր

Կարևոր

Հունվարի 27-ը` հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր 

19/01/2026
Ժամանց

Wanderlust-ը Հայաստանը ներառել է հետաքրքրասեր ճանապարհորդների Good to Go 2026 ցանկում

19/01/2026
Անվտանգություն

Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. Սամվել Մարտիրոսյան

16/01/2026
Հաջորդ Lուրը

Չենք կարողանում կապ հաստատել Իրանում մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար

20/01/2026

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով

19/01/2026

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

19/01/2026

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)