20-01-2026 / 03:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չենք կարողանում կապ հաստատել Իրանում մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան

2026/01/12 14:15
Անվտանգություն, Իրան, Հայաստան, Հասարակություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Իրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինչն անհանգստացնող է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2025 թվականի աշխատանքները և 2026-ի անելիքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։

Ներկայացնելով, թե Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկում Իրանում վերջին օրերին տիրող լարված իրադրության, բողոքի լայնածավալ ցույցերի ֆոնին այնտեղ բնակվող հայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ Սինանյանը նշեց, որ խնդիրներ կան նրանց հետ կապ հաստատելու առումով։

«Իրանում մենք ուրբաթ օրվանից, երբ ցույցերն ավելի են սրվել, տեղեկություն չունենք․ այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում։ Շարունակելու ենք մեր ջանքերը՝ Իրանի հայերի հետ կապ հաստատելու ուղղությամբ»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Նա նաև հիշեցրեց այն իրադրությունը, որը տիրում էր Իրանում 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում՝ ընդգծելով, որ այդ օրերին տեղեկությունները ստացվում էին Հայաստան-Իրան սահմանի Մեղրիի անցակետում ստեղծված ռեսուրսների միջոցով։

«Այդ ժամանակ Իրանում հայերի մասին մենք տեղեկություններ էինք ստանում սահմանն անցնող մեր հայրենակիցների միջոցով։ Երևի նույն բանը պետք է այսօրվանից սկսել անել նաև այս դեպքում, քանի որ տեղեկատվական այս դադարը մեզ շատ է անհանգստացնում»,-նշեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ այս պահին առկա չէ բավարար տեղեկություն, որպեսզի հայերի տարհանում կազմակերպվի․ «Հենց որ տեսնենք՝ համապատասխան տեղեկություն ունենք Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել ՀՀ կառավարությունում, իհարկե, դա կանենք»,- ասաց Սինանյանը։  

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք մասնագիտական խումբ ուղարկել Իրան՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ այս պահին դա իրատեսական չէ։

«Այս պայմաններում իրատեսական չէ մասնագիտական կամ որևէ այլ խումբ ուղարկելը, քանի որ մեզ համար դեռևս պատկերն անհասկանալի է․ չենք կարող իմանալ, թե ուր ենք ուղարկում։ Պետք է հասկանանք, գոնե մոտավոր պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում հատկապես հայաշատ քաղաքներում և, ըստ այդմ, կողմնորոշվենք մեր հետագա անելիքների հարցում»,-շեշտեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև անդրադարձավ Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ, ցավալիորեն, Սիրիայում կատարվողը խրոնիկ բնույթ է կրում, և մարդիկ արդեն սովորել են այդ ամենին։

«Ես ցավով եմ դա ասում, իհարկե։ Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, և եթե հնարավորություն ունեք, եկեք Հայաստան, քանի որ ապագան Սիրիայում շատ մշուշոտ է»,-ասաց Սինանյանը՝ դիմելով սիրիահայերին։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանում շարունակվող ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։ Մասնավորապես, Assocated Press-ը, հղում անելով ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներին, հայտնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրում շուր երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։

Նախորդ Լուրը

Կարելի է, պետք է, չի կարելի․ արհեստական բանականությունից օգտվելու մեխանիզմները DataFest Tbilisi-2025-ում

Հաջորդ Lուրը

ՀՀ ՇՄ նախարարն ԱՄԷ-ում կմասնակցի «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով

19/01/2026
Ադրբեջան

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

19/01/2026
Իրան

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ՇՄ նախարարն ԱՄԷ-ում կմասնակցի «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար

20/01/2026

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով

19/01/2026

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

19/01/2026

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)