16-08-2026 / 12:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ նախագահն անհետ կորածների, գերիների հետ կապված խնդիրները քննարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

2026/01/21 17:39
Քաղաքականություն

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին հայտնում են

Ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով դրա առանցքային դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, տուժած բնակչության պաշտպանության և միջազգային հումանիտար իրավունքի պահպանման գործում։

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ իրականացվող աշխատանքը կարևոր նշանակություն ունի՝ շեշտելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ մարդասիրական խնդիրների լուծումը պետք է լինի առաջնահերթություն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում բարձր է գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարիների ընթացքում իրականացրած հումանիտար գործունեությունը տարածաշրջանում, ինչպես նաև ընդհանրապես հակամարտությունների պայմաններում Կարմիր խաչի կարևոր դերը՝ մարդկային կյանքեր փրկելու և մարդկային ճակատագրերը պաշտպանելու գործում։

Նախորդ Լուրը

Երթևեկության փոփոխություն Երևանում

Հաջորդ Lուրը

Փաշինյանը մեկնել է Դավոս. Թրամփը հրավիրել է ստորագրելու «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը մեկնել է Դավոս. Թրամփը հրավիրել է ստորագրելու «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)