16-08-2026 / 08:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանից արտահանումը նվազել է

2026/01/23 16:10
Հայաստան, Տնտեսություն

Հայաստանից արտահանման ծավալները 2025 թվականի 11 ամսում՝ հունվար-նոյեմբերին, նվազել են 40.6 տոկոսով, Հայաստանից արտահանման ծավալներով շարունակել են առաջատար մնալ Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Չինաստանը:  

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 18 մլրդ 908 մլն 366.3 հազար դոլար՝ 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 33.2 տոկոսով:

Ընդ որում, արտահանումը նվազել է 40.6 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 349 մլն 13.6 հազար դոլար, իսկ ներմուծումը նվազել է 27.4 տոկոսով՝ կազմելով 11 մլրդ 559 մլն 352.7 հազար դոլար:

Հայաստանը 11 ամսում ամենաշատն արտահանել է Ռուսաստան՝ 2 մլրդ 725 մլն 215.9 հազար դոլարի, թեև 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը նվազել է 9 տոկոսով: Հայաստանից արտահանման ծավալներով երկրորդ տեղում  Արաբական Միացյալ Էմիրություններն է. 11 ամսում Հայաստանն ԱՄԷ իրականացրել  է 1 մլրդ 698 մլն 159 հազար դոլարի արտահանում, թեև 2024-ի 11 ամսվա նկատմամբ Էմիրություններ արտահանումը նվազել է 66.2 տոկոսով: Երրորդ տեղում Չինաստանն է՝ արտահանման 648 մլն 541.7 հազար դոլար ծավալով, 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 38.1 տոկոսով:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ և ԵՄ երկրներ արտահանմանը, ապա դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է 7.2 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 948 մլն 125.5 հազար դոլար: ԵՄ երկրներ արտահանումն աճել է 7.6 տոկոսով՝ կազմելով 593 մլն 641.6 հազար դոլար:

Մասնավորապես Հայաստանը Նիդեռլանդներ է արտահանել 127 մլն 536.6 հազար դոլարի ապրանք, 2024-ի 11 ամսվա նկատմամբ աճը 11.4 տոկոս է: Գերմանիա արտահանումն աճել է 74.3 տոկոսով՝ կազմելով 101 մլն 620.8 հազար դոլար: Բելգիա արտահանումն աճել է 15.9 տոկոսով՝ կազմելով 127 մլն 121.2 հազար դոլար: Իսկ Ֆրանսիա արտահանումը նվազել է 29.5 տոկոսով՝ կազմելով 5 մլն 895.2 հազար դոլար: Իտալիա արտահանումը նվազել է 1.3 տոկոսով՝ կազմելով 60 մլն 428.5 հազար դոլար:  

ՀՀ վիճակագրական կոմիտե

Նախորդ Լուրը

Մասկը վերադառնում է մեծ քաղաքականություն

Հաջորդ Lուրը

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026
Արցախ

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2,6 մլրդ բարել նավթ․ Reuters

14/08/2026
Հաջորդ Lուրը

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)