02-07-2026 / 07:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հետ շարունակում ենք քննարկումները պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

2026/02/13 17:00
Հայաստան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանն ու Անկարան շարունակում են քննարկումները՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացման վերաբերյալ հնարավորինս շուտ իրականացնելու շուրջ։   

Այս մասին Գրիգորյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

«Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք։ Շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավորինս շուտ»,-նշել է Գրիգորյանը։

Հայաստան-Թուրքիա սահմանը փակվել է 1993 թվականից՝ Թուրքիայի կողմից։ 2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակներում կողմերը պայմանավորվել են սահմանը սկզբնական շրջանում բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը կյանքի չի կոչվել։

Նախորդ Լուրը

Էստոնիան մարտին դեսպանատուն կբացի Հայաստանում

Հաջորդ Lուրը

ԱՄՆ պատրաստ է զարգացնել գործակցությունը ՀՀ հետ պաշտպանության ոլորտում

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

01/07/2026
Անվտանգություն

Հայաստանի Սու-30ՍՄ կործանիչները համալրվել են իրանական «Յասին» կառավարվող ռումբերով. Իրանի դեսպանությունը հրապարակում է արել

01/07/2026
Հայաստան

Հայաստանը միացել է Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

01/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ պատրաստ է զարգացնել գործակցությունը ՀՀ հետ պաշտպանության ոլորտում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)